Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

11 ապր 2019 11:55

Տարածաշրջանում գրանցվել է 3 եւ 6.0 եւ ավելի մագնիտուդով 14 երկրաշարժ

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ 6.0 եւ ավելի մագնիտուդով 14 երկրաշարժԱպրիլի 3-ից 9-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի եւ ԱՀ-ի տարածքներում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ  չի գրանցվել։ Այս մասին տեղկացնում է ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը:
Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 14 երկրաշարժ՝


•  Ապրիլի 1-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 38 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։
•  Ապրիլի 2-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 44 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։
•  Ապրիլի 6-ին Թուրքիայում՝ Կարս քաղաքից 48 կմ հյուսիս-արեւմուտք եւ 32 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։
•  Ապրիլի 7-ին Վրաստանում՝ Ծնորի քաղաքից 56 կմ հարավ-արեւելք 5-6 բալ ուժգնությամբ եւ Ախալքալաք քաղաքից 9 կմ հյուսիս-արեւմուտք 3-4 բալ ուժգնությամբ, Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 54 կմ հարավ-արեւելք եւ 70 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ, իսկ 16 կմ  արեւմուտք 3-4 բալ ուժգնությամբ։
•  Ապրիլի 8-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 20 կմ հարավ-արեւմուտք եւ Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 21 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։
•  Ապրիլի 9-ին Թուրքիայում՝  Վան քաղաքից 36 կմ հարավ-արեւմուտք, Վրաստանում՝ Ախալքալաք քաղաքից 31 կմ հյուսիս-արեւելք եւ Իրանում՝ Մակու քաղաքից 38 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս. 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է երեք երկրաշարժ: Ապրիլի 5-ին եւ 9-ին 6.5 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Հարավային Սանդվիչյան կղզիներում: Ապրիլի 6-ին Ինդոնեզիայի տարածքում (Բանդա ծով) գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6.3 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր