Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

29 հուն 2019 20:18

Կարկուտը և հորդառատ անձրևները վնասել են Արմավիրի մարզի գյուղերի տնամերձ այգիներն ու ցանքատարածությունները

Երեկ երեկոյան  հանրապետության մի շարք համայնքներում  կարկտահարություն է գրանցվել: Արմավիրի մարզի  Լուկաշին, Հացիկ և Այգևան(Լենուղի) գյուղերում  ժամը 18:00-ին սկսված կարկուտը տևել է մոտ 20 րոպե, որին հաջորդել են հորդառատ անձրևներն ու ուժեղ քամին:
 
Լուկաշինի  բնակիչները Hayacq.com-ին փոխանցեցին, որ կարկուտը 100 տոկոսով վնասել է տնամերձ այգիները, պտուղ բանջարեղենն ու ցանքատարածությունները, ծառերի բերքը ամբողջությամբ ոչնչացվել է:  Բնակիչների խոսքով՝ կարկուտին հաջորդած հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սելավաջրերը վնասել են նույնիսկ ճանապարհները:
 
Գյուղացիների խոսքերով՝ դեպքից ժամեր անց գյուղ են այցելել մարզպետարանի աշխատակիցները, ովքեր համայնքի հանձնաժողովի հետ ուսումնասիրել են վնասները, համապատասխան արձանագրություն կազմել: Սակայն բնակիչները նախորդ տարիներից վատ փորձ ունեն փոխհատուցման գումարի չափից, ուստի իրենց  հույսը կառավարության կողմից վնասի  չափի ճշգրիտ ուսումնասիրումն ու  փոխհատուցումն է, քանի որ ինչպես իրենք նշեցին՝ կորցրել են ապրուստի միակ միջոցը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր