Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

02 հուլ 2019 11:49

Անհայտ հիվանդություն. կնոջ եղունգները շերտատվում են ու փտում (ֆոտո)

53-ամյա Անդրեա Քալանդը անգլիական Լիվերպուլ քաղաքից բախվել է առեղծվածային հիվանդության հետ, որը մինչեւ արնոտվելու աստիճան «ուտում» է նրա ձեռքերի ու ոտքերի եղունգները։ Բժիշկներին առայժմ չի հաջողվել պարզել, թե դա ինչ հիվանդություն է, եւ ինչպես պայքարել դրա դեմ։
Ինչպես պատմում է տեղի The Liverpool Echo թերթը, Անդրեան առաջին անգամ հիվանդանոց է գնացել այն ժամանակ, երբ սկսել է շերտատվել ոտքի եղունգներից մեկը։ Տեղի թերապեւտը երկու անգամ հիվանդ եղունգի նմուշներն ուղարկել է ուսումնասիրության, բայց ոչ մի շեղում դրանցում չի հայտնաբերվել։ Այդ ժամանակ պացիենտին խորհուրդ են տվել բուժական քսուք օգտագործել եւ ուղարկել են մաշկաբանի մոտ, որը նույնպես հիվանդության պատճառները չի գտել։
Անդրեայի խոսքով՝ բժիշկները մոլորվել են գուշակությունների մեջ, ոչ ոք չի կարողանում ճիշտ ախտորոշում կայացնել, իսկ նրա եղունգները շերտատվում են ու փտում։

Անդրեան խոստովանել է, որ փորձել է ինքնուրույն բուժել եղունգները հակասնկային միջոցներով, եւ թեեւ հիմա դրանք մի փոքր ավելի լավ տեսք ունեն, քան առաջ, խնդիրը դեռ չի լուծվել։ Ավելին, նրա եղունգների շուրջ առաջանում են մաշկային հավելուկներ, որոնք թարախակալում են եւ արնահոսում։ Անդրեան առայժմ չի պատկերացնում, թե ինչ անի եւ ում դիմի օգնության համար։
Եղունգների հետ կապված խնդիրները նրան անինքնավստահ են դարձրել եւ խիստ բացասաբար են անդրադառնում նրա կյանքի որակի վրա. եթե առաջ նա հաճախ էր գնում քաղաքից դուրս ընկերների հետ, ապա հիմա նա անընդհատ նստած է տանը։ Ավելին, անբացատրելի հիվանդությունը բացասաբար է անդրադարձել սիրեցյալի հետ նրա հարաբերությունների վրա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր