Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

02 հուլ 2019 13:34

Մանվել Գրիգորյանի մոտ գանգրենա է սկսվում.ոտքերի 90 տոկոսը դարձել է անզգա

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ հունիսի 11–ի հրամանով «Նաիրի ԲԿ»–ում Մանվել Գրիգորյանին բուժող բժիշկների կոնսիլիում է կազմակերպվել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
Նա նշեց, որ հետազոտությունների արդյունքում նրա մոտ մի շարք հիվանդություններ են ախտորոշվել՝ այդ թվում շաքարային դիաբետ, սրունքների զարկերակների նեղացում, ողնաշարի ախտահարում, զարկերակային հիպերտենզիա, խրոնիկ սրտային անբարարություն, երիկամների խրոնիկ հիվանդություն և այլն։


Փաստաբանի խոսքով՝ բժիշկներն անձանագրել են, որ հիվանդը մշտապես կարիք ունի սրտաբանի, ուռուցքաբանի, էնդոկլինոլոգի և նրան պետք է շուրջօրյա  թթվածին տրամադրվի։
Նա նշեց, որ Գրիգորյանի ոտքերն այտուցված են, ոտքերի 90 տոկոսը դարձել է անզգա, և նրա  մոտ գանգրենա է առաջանում։ Բացի այդ՝ Գրիգորյանն օրական ստանում է 120 միավոր ինսուլին։
Նման պայմաններում պաշտպանը միջնորդեց անհապաղ վերացնել Գրիգորյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը, իսկ դրա անհնարինության դեպքում Գրիգորյանի նկատմամբ 10 մլն դրամի չափով գրավ կիրառել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր