18:41 - Աշուղ Ջիվանու և Վահան Տերյանի ծննդավայրերում կրկին տոն էր. Տեսանյութ         17:59 - Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է բերման ենթարկվել      17:07 - Նազիկ Ամիրյանը հերքում է, որ ամուսինն է տարիներ առաջ շղթայած անձին կտտանքների ենթարկել    

02 հուլ 2019 14:38

Թրամփը թող հիշի՝իրանցիներն ավելի համախմբված են դառնում, երբ նրանց սպառնում են. Լարիջանի

Իրանցիներն ավելի համախմբված են դառնում, երբ նրանց սպառնում են: Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին, փոխանցում է The New York Times-ը:

«Պարոն Թրամփը պետք է հիշի, որ երբ ինչ-որ մեկը քաղաքակիրթ ազգի հետ սպառնալիքի լեզվով է խոսում, այդ ազգն ավելի է համախմբվում»,- ասել է Լարիջանին:
Նա հավելել է, որ ԱՄՆ առաջնորդի սպառնալիքները միայն միավորել են Իրանի տարբեր քաղաքական շարժումներին:

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ «Իրանը կրակի հետ է խաղում»:
Բացի այդ, Սպիտակ տունը խոստացել է Թեհրանի վրա «առավելագույն ճնշում» գործադրել այնքան ժամանակ, մինչև Իրանի իշխանությունները չփոխեն իրենց ռազմավարությունը:
Նշենք, որ Թեհրանը հուլիսի 1-ին հայտարարել է, որ ավելի շատ ցածր հարստացված ուրան է կուտակել, քան թույլատրված է 2015 թվականի միջուկային համաձայնագրով: 
Հիշեցնենք, որ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց ուղիղ 1 տարի անց Իրանը հայտարարել էր 60 օրվա ընթացքում ծրագրի որոշ կետերի պարտավորությունների կատարումը դադարեցնելու մասին: ԳՀՀԾ-ի պարտավորություններից մասնակի հրաժարումն Իրանի կողմից ԱՄՆ-ի՝ առանց եվրոպական երկրների հավանության միջուկային ծրագրից դուրս գալուն ի պատասխան առաջին քայլն է:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր