Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

03 հուլ 2019 12:14

Ո՞վ է Մասիվում սպանված «օրենքով գող» Անդիկը. ինչո՞վ էր նա հայտնի

Հուլիսի 2–ի գիշերը Նոր Նորքում սպանված «օրենքով գող» 46–ամյա Անդրանիկ Հարությունյանը  քրեական աշխարհում ավելի շատ հայտնի է Անդո Խրոմոյ (Կաղ Անդո) կամ Մասիվցի Անդիկ կեղծանուններով: NEWS.am–ը պարզեց, որ Անդրանիկ Հարությունյանը հիմնականում գործունեություն է ծավալել Մոսկվայում, որտեղ վերջին 10 տարվա ընթացքում մի քանի անգամ ձերբակալվել է՝ այդ թվում ապօրինի կերպով թմրանյութ պահելու համար։
2009թ. նա ՌԴ–ում դատապարտվել է 3 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման ՌԴ քրեկան օրենսգրքի մի քանի հոդվածներով։


Անդրանիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել նաև Հայաստանում։
Մասնավորապես 2018թ. հունիսին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշծատակիցները խուսարկություններ էին կատարել մի շարք «օրենքով գողերի»՝ այդ թվում Մասիվցի Անդիկի բնակարանում։ Արդյունքում Անդրանիկ Հարությունյանը ձերբակալվել էր՝ թմրամիջոցներ ապօրինի պահելու կասկածանքով:
Նախնական տվյալներով՝ 2018թ. հունիսի 20-ին Անդրանիկ Հարությունյանի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել էր «Մեթադոն» տեսակի թմրամիջոց։
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքներ է ստացել 2019 թվականի հուլիսի 2-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում: Հարությունյանի դիակի վրա առկա է 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը)  հատկանիշներով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր