Ամբողջ Ռուսաստանն է ոտքի կանգնել, Հայաստանը դեռ լռում է. քայլերթ` ի աջակցություն Խաչատուրյան քույրերի

Հատկանշական է, որ նույն օրը քույրերին աջակցելու համար մեծ ակցիա է կազմակերպվելու նաև Ռուսատանում:
«Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, թե ռուսական ինչքան քաղաքաներում են բողոք բարձրացնում: Կարծում եմ` ճիշտ կլինի այդ օրինակին հետևեն նաև Հայաստանում, գոնե Երևան քաղաքում: Քայլերթը կազմակերպում եմ կամավոր, քանի որ այս հարցը ինձ շատ է հուզում, չէ՞ որ նրանք մեր աղջիկներ են, նույնաբովանդակ շատ պատմություններ գիտեմ, նույն կերպ ապրող կանայք և աղջիկներ...»,- ասում է Զառա Հարությունյանը:
Նա նշում է` մեկ տարի է զբաղվում է այդ հարցով, սակայն ակնկալիք չունի, թե հայկական համայքը կարձագանքի խնդրին.
«ՈՒղակի մտածում եմ, որ բոլոր նրանք, ովքեր երեխա են մեծացնում, պետք է գիտակցեն, որ ընտանքի ներսում բռնությունը պետք է բացառվի: Այսօր ամեն 3-րդ ընտանիքում կան կանայք ու երեխաներ, որոնք բռնության են ենթարկվում: Մենք չենք կարող նստել և սպասել, թե երբ մտածելակերպ փոխվի, այդ աղջիկները մեզ այսօր են պետք: Դեպքի մասին պետք է խոսվի, պետք է արձագանք ստանա, կրկնում եմ` հազարավոր աղջիկներ այսօր նույն վիճակում են»,- նշում է նա:
Տեղեկացնեք, որ շաբաթներ առաջ Հայաստանում ՌԴ դեսպանատան առջև տեղի ունեցավ բողոքի ակցիա` ի աջակցություն մոսկվայաբնակ Խաչատուրյան քույրերի, որոնք 2018 թվականի հուլիսի 27-ին դանակի բազմաթիվ հարվածներով սպանել են իրենց հորը։
Բողոքի ակցիայի մասնակիցների պահանջում են արդարացնել քույրերին, քանի որ արաքը ինքնապաշտպանություն, և հոր կողմից բազմիցս բռնության ենթարկված քույրերը զոհեր են, ոչ թե մեղավորներ:
Բողոքի ալիք է բարձրացել նաև սոցիալական ցանցներում, որտեղ օգտատերերը պահանջում են արդարացնել քույրերին՝ օգտագործելով #свободусестрамхачатурян, #ազատությունԽաչատուրյանքույրերին, #FreeKhachaturyanSisters հեշթեգերը։ Ինչպես նաև, Change.org կայքում «Պահանաջում ենք կասեցնել Խաչատուրյան քույրերի հանդեպ հարուցված քրեական գործը» ստորագրահավաք է իրականացվում, որտեղ արդեն միացել է 166.449 մարդ։