Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

04 հուլ 2019 15:35

Գաղտնիքը բացահայտված է.14 նավաստիների կյանք խլած սուզանավը միջուկային էր.մանրամասներ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գաղտնազերծել է նախորդ օրերին «պետական գաղտնիքի» կնիքի տակ պահվող տեղեկությունը՝ կապված հուլիսի 1-ին ՌԴ տարածքային ջրերում ստորջրյա սարքում տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետ: 

Ինչպես հայտնում է Reuters-ը, նախագահը բացահայտել է, որ մինչ այս լրատվամիջոցներում խոր ջրային գիտահետազոտական սարք ներկայացվող ապարատն իրականում միջուկային սուզանավ է:

Աղբյուրը նկատում է, որ 14 նավաստիների կյանք խլած հրդեհից հետո ռուսական իշխանություններին մեղադրում էին օվկիանոսի հատակին տեղի ունեցած ողբերգական դեպքի ամբողջական մանրամասները քողարկելու փորձի համար: Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ դեպքի պահին գիտահետազոտական սարքն Արկտիկայից ոչ հեռու ուսումնասիրում էր օվկիանոսի հատակը: Բացի այդ, հրդեհն ու նավաստիների զոհվելը տեղի էին ունեցել երկուշաբթի, սակայն ՊՆ-ն տեղեկությունը գաղտնազերծել էր միայն երեքշաբթի երեկոյան:

Սարքի միջուկային լինելու մասին հայտնի է դարձել Պուտինի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Կրեմլում կայացած հանդիպման արդյունքում: Նախագահը հետաքրքրվել է՝ խոշոր հրդեհից հետո ինչ վիճակում է սուզանավի միջուկային ռեակտորը, ինչին ի պատասխան Շոյգուն ասել է. «Միջուկային ռեակտորն ամբողջովին մեկուսացված է, դրա մոտ մարդ չկա: Անձնակազմի կողմից ձեռնարկվել են ռեակտորը պաշտպանելու համար բոլոր անհրաժեշտ քայլերը: Ներկայում այն սարքին է»:

Շոյգուն հավելել է, որ հրդեհը բռնկվել է սուզանավի մարտկոցային հատվածում: 

Ինչ վերաբերում է զոհված 14 նավաստիներին, ապա նրանց մահվան պատճառ է դարձել այրվող նյութերից թունավորումը:
Հիշեցնենք, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով հուլիսի 1-ին ՌԴ տարածքային ջրերում երկրի ռազմածովային նավատորմին պատկանող և ստորջրյա ուսումնասիրությունների համար նախատեսված սարքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 14 նավաստիների զոհվելու ողբերգական դեպքին, ասել էր, որ կատարվածի մանրամասները միանգամայն գաղտնի տվյալներ են և չեն կարող հրապարակվել: Պեսկովի խոսքով՝ ջրասուզորդ նավաստիների զոհվելու հետ կապված տեղեկության մի մասը պետական գաղտնիք է, որը հրապարակման ենթակա չէ:

Բացի այդ, նախագահի խոսնակը հրաժարվել էր պատասխանել լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպիսի ստորջրյա սարքում կամ սուզանավում են գտնվել նավաստիները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր