Արարատի մարզում բախվել են «Nissan»-ը և «Ford Focus»-ը․ կա 8 տուժած          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 13-ի համար       Մարտի 13-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

04 հուլ 2019 18:05

Վրաստանում ցույցերի հետևանքով տուժած քաղաքացիները բուժումը կշարունակեն Թուրքիայում և Իսրայելում

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հունիսի 20-ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժած երկու քաղաքացի այսօր առավոտյան մեկնել է Իսրայել, ևս մեկը՝ Թուրքիա՝ բուժումը շարունակելու, հայտնում է apsny.ge-ն՝ հղում կատարելով Վրաստանի առողջապահության նախարարության հայտարարությանը:

Թուրքիայում գտնվող երկու իրավապահներ արդեն բուժում են ստանում։ Երկու քաղաքացի բուժումը շարունակում է Գերմանիայում, ևս երկուսը՝ Իսրայելում:
Տուժածների բուժման համար վճարում է «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» իշխող քաղաքական կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրամը:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիաներն սկսվել էին հունիսի 20-ին` ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:
Հունիսի 20-21-ին Վրաստանի մայրաքաղաքում 305 ցուցարար էր ձերբակալվել, շուրջ 240-ը տուժել էին: Երկու մարդ զրկվել է աչքից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր