Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

05 հուլ 2019 16:40

Շուտով ամերիկացիներն իրենց դրոշը կտեղադրեն Մարսի վրա.Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ տիեզերագնացները շուտով կվերադառնան Լուսին, իսկ հետո կթռչեն Մարս, որտեղ էլ կտեղադրեն իրենց երկրի դրոշը, գրում է ria.ru-ն:

Հիսուն տարի առաջ՝ 1969 թվականի հուլիսին, ամերիկացի տիեզերագնացներն առաջին անգամ վայրէջք կատարեցին Լուսնի վրա և այնտեղ տեղադրեցին ԱՄՆ-ի դրոշը:
2018 թվականին Թրամփը Բարաք Օբամայի օրոք կասեցված լուսնային ծրագրի փաստացի վերականգնման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել:

Նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն ոչ միայն Լուսնի վրա կթողնի իր դրոշն ու հետքը, այլև հնարավորություն կստեղծի դեպի Մարս թռիչքի համար:
«Մենք պատրաստվում ենք շատ շուտով Լուսին վերադառնալ, իսկ դրանից հետ Միացյալ Նահանգների դրոշը կտեղադրվի Մարսի վրա»,-հայտնել է Թրամփը՝ ԱՄՆ-ի Անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր