Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

06 հուլ 2019 16:30

Որոշել էր ծակել ականջի վերին խեցին և ահա արդյունքը՝ աղավաղվել է դեմքը(ֆոտո)

29-ամյա Ջենիֆերը Ֆիլադելֆիայից դարձել է անհաջող պիրսինգի զոհ, որն աղավաղել է նրա դեմքը։
Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, 11 տարի աղջիկը տառապել է կելոիդային սպիներից, որոնք ծածկել են նրա ականջները։ 18 տարեկանում նա որոշել է ծակել ականջի վերին խեցին։ Բայց միջամտությունը տխուր ավարտ է ունեցել։
Ելունդներն այնքան են մեծացել, որ դրանք անհնար էր թաքցնել գլխարկների տակ։ Բացի այդ, դրանք շատ ցավոտ էին, Ջենիֆերի համար լուրջ անհարմարություններ էին ստեղծում եւ գլխացավեր առաջացնում։

TLC հեռուստաալիքի նախագծի շրջանակում Ջենիֆերը դիմեց բժիշկ Սանդրա Լիին, որն ավելի շատ հայտնի է որպես Dr Pimple Popper։ Կելոիդային սպիները հեռացվեցին վիրաբուժական միջամտությամբ, ընդ որում՝ դրանց ընդհանուր քաշը մոտ 400 գրամ էր։ Ջենիֆերը նաեւ ճառագայթային թերապիայի կուրս անցավ։
Աղջիկը նշում է, որ վիրահատությունից հետո նրա ինքնազգացողությունը լավացել է, իսկ ինքնագնահատականը՝ բարձրացել։
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր