18:41 - Աշուղ Ջիվանու և Վահան Տերյանի ծննդավայրերում կրկին տոն էր. Տեսանյութ         17:59 - Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է բերման ենթարկվել      17:07 - Նազիկ Ամիրյանը հերքում է, որ ամուսինն է տարիներ առաջ շղթայած անձին կտտանքների ենթարկել    

06 հուլ 2019 17:15

Մեր հարավը թանկարժեք քար է, որը գաղտնի ենք պահել. նախագահն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հուլիսի 6-ին, այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ եւ ընկերության կողմից շահագործվող հանքավայրի տարածք։
Գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը ներկայացրել է հանքավայրի շահագործման տեխնոլոգիաները, տեխնիկական ու արտադրական հզորությունները, արտադրության ու արտահանման ծավալները։ Անդրադարձ է եղել առաջիկա անելիքներին ու զարգացման ծրագրերին, նաեւ՝ համայնքներում իրականացվող սոցիալական ծրագրերին։


«Էական է տեսնել, վստահ լինել, որ ընկերությունը ճիշտ ճանապարհով է առաջ գնում եւ մանավանդ կատարում է իր սոցիալական պարտականությունները»,- ասել է նախագահը` նշելով, որ լեռնամետալուրգիայի հայկական հսկան ոչ միայն մեծ ներդրում ունի Հայաստանի արտահանման ոլորտում, այլեւ մեծ նշանակություն ամբողջ հարավի համար՝ Մեղրիից Գորիս: Նախագահ Սարգսյանը կարեւոր է համարել, որ բիզնեսը, արդյունաբերությունը, հանքը լինեն նաեւ սոցիալական կյանք, մշակույթ ստեղծող կազմակերպություն։ «Սա իմ ուղերձն է, իմ խնդրանքն ու առաջարկն է այս ընկերության կառավարիչներին ՝ շարունակեք ուշադրություն դարձնել սոցիալական կյանքին»,-ասել է նախագահ Սարգսյանը։
Ընդգծելով Կապանի օդանավակայանի կարեւոր նշանակությունը՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Մեր հարավը զբոսաշրջության իմաստով կարծես թանկարժեք քար է, որը գաղտնի ենք պահել։ Եվ եթե օդային կապ լինի, իրավիճակն էապես կփոխվի»։ Նախագահը նշել է, որ հարավն ունի փայլուն տվյալներ նաեւ գյուղատնտեսության, զանազան այլ արտադրությունների, թեթեւ արդյունաբերության, առեւտրային գործունեության համար։ «Ժամանակին Կապանում հազարավոր մարդիկ աշխատում էին թեթեւ արդյունաբերության ոլորտում, այստեղ կար գործարան, որը բամբակից եւ բրդից մեծ քանակությամբ արտադրանք էր տալիս, հազարավոր մարդիկ էին աշխատում։ Ավանդույթը կարելի է վերականգնել, մանավանդ, որ կա առեւտրական ճանապարհ։ Հարավը կարող է համալիր զարգանալ»,-ասել է նախագահ Սարգսյանը ։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր