Տեսանյութ.Ահաբեկչության վտանգ իհարկե կա. Մի օր նախագահական կմտնեն, մի օր էլ ԱԱԾ

Արշակյանի խոսքերով, եթե հրավեր չկա, կամ քրեական գործ է, կամ հասարակական պարսավանքի արժանի. «Ես առաջարկում եմ ուժեղացնել պետական հիմննարկների պահպանությունը: Ոչ ոք չպետք է կարողանա ներթափանցել այդ հիմնարկները: Նույնիսկ եթե ահաբեկչությանա վտանգ չկա... բայց ինչո՞ւ չկա, իհարկե կա: Ահաբեկչությունը միշտ էլ եղել ու կլինի: Դրա անունը կարող ենք դնել հակաահաբեկչություն, խախտողներին պատժել: Քանի որ ԱԺ պատգամավորներ են, կամ ով են, այս դեպքում նրանք ներթափանցողներն են, մեղմ ասած՝ խուլիգաններ: Հետևություններ պետք է անեն նրանց գործընկերները, ովքեր իրավասու են նրանց պատժելու: Չի կարելի կուտակել անհարգալից վերաբերմունք պետության նկատմամբ: Մի օր նախագահական կմտնեն, մի օր դատախազություն, մի օր կառավարություն, մի օր ԱԱԾ»:
Հավելենք, որ խոսքը վերաբերում է Իմ քայլի պատգամավոր Հայկ Սարգսյանին և մի խումբ քաղաքացիների: