Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»       ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում    

08 հուլ 2019 16:20

Իմ դեմ տեղեկատվական արշավ է սկսվել.դիմել եմ դատարան,փոխհատուցման համար ողջ գումարը փոխանցելու եմ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին

Տեւական ժամանակ է մամուլում եւ սոցիալական ցանցերում տեղեկատվական արշավ է սկսվել իմ դեմ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է
«Նախաձեռնության հեղինակներն ու նրանց լրատվամիջոցները սուտ եւ կեղծ տեղեկություններ են տարածում իմ մասին՝ նպատակ ունենալով արատավորել իմ պատիվն ու արժանապատվությունը, խոչընդոտել իմ պատգամավորական գործունեությանը։
Այս արշավը դադարեցնելու համար՝ 6 դեպքով դիմել եմ դատարան եւ բոլոր դիմումներս էլ ընդունվել են վարույթ։
Լրատվական համարվող կայքերից՝ վիրավորանքի միջոցով պատճառված վնասի փոխհատուցման համար պահանջվող գումարներն ամբողջությամբ փոխանցելու եմ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։
Իմ հիմնական աշխատանքից չշեղվելու համար այս ողջ գործընթացով լիազորել եմ զբաղվել փաստաբան Տիգրան Հայրապետյանին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածվել էր մի տեսանյութ, որտեղ «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին ընկերակցող գեղեցկուհիներից մեկը ցուցադրում է, թե ինչպես են շրջում ու սելֆիներ անում նախագահական նստավայրում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր