Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

09 հուլ 2019 15:47

Մի սարքեք օտար լեզվի իմացությունը աստվածաշնչյան բացառիկ առաքելություն, որով օժտված են որոշ ընտրյալներ

Այսօր ԱԺ նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչից շատ բան է կախված, և իրեն մտահոգում է փորձառության վերաբերյալ որևէ դրույթի չամրագրումը:
«Գիտեք, այդ օտար լեզվի իմացությունը մի սարքեք ինչ-որ կոսմիկական, բացառիկ առաքելություն: Բնականաբար, ՄԻԵԴ-ի ներկայացուցիչը պիտի օտար լեզու իմանա, բայց մարդը կարող է մինչև 25 տարեկան իրենց տան թախտին նստած լինել, իմանալ օտար լեզու և այնտեղից միանգամից տեղափոխվել ՄԻԵԴ՝ չունենալով որևէ փորձառություն: Ցավոք սրտի, վերջին շրջանում բազմաթիվ այդպիսի դեպքեր տեսել ենք, չգիտեմ ասենք՝ կներեք, պամպերսի առաքիչը կարող է լուրջ պաշտոն զբաղեցնել: Նման պատասխանատու պաշտոնում պիտի ունենալ առնվազն լրջագույն անցած ուղի, գոնե՝ որոշակի փորձառություն, որովհետև անընդհատ շեշտել, որ մենք ամրագրել ենք օտար լեզվի իմացություն, մի սարքեք անգլերենի, ֆրանսերենի կամ գերմաներենի իմացությունն աստվածաշնչյան բացառիկ առաքելություն, որով օժտված են որոշ ընտրյալներ»,-ասաց Զոհրաբյանը:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր