Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

10 հուլ 2019 10:51

Օսիպյանին վերևները չեն վստա­հում, իսկ ներքևները չեն սիրում.հավանաբար, հրաժեշտ կտա պաշտոնին.«Իրավունք»

«Վաղուց են շրջանառվում լուրերը այն մասին, որ ոստիկանու­թյան պետ Վալերիյ Օսիպյանի գլխավերևում ամպեր են կու­տակվում: Եվ ահա, ըստ մեզ հա­սած տեղեկությունների, Նիկոլը հանձնարարել է իր վերահսկողական ծառայությանը ոստիկանու­թյունում ստուգումներ անցկաց­նել: 

Ամենայն հավանականությամբ, այդ ստուգումների արդյունքում Օսիպյանը հրաժեշտ կտա համակարգին: Բանն այն է, որ բոլոր դեպքերում Օսիպյանը նախորդ ռեժիմից ժառանգություն ստացած կադր է, պրոֆեսիոնալ ոստիկան և նրան դժվար է օգտագործել բացահայտ քաղա­քական խնդիրներ լուծելու գործերում: 

Բացի այդ, Օսիպյանն անձնական թշնամանք ունի իր ուսադիրները պոկած և պատանդ վերց­րած «Սասնա ծռերի» հետ: Իսկ «Սասնա ծռերին» Նիկոլը հենց այնպես չէ, որ բանտից ազատեց: Նրանց վրա դրված է քաղաքական հաշվեհարդարների գործառույթը, և ահա այստեղ է, որ Օսիպյանը կա­րող է Նիկոլին ոչ միայն օգտակար չլիներ, այլև խանգարել: 

Օսիպյանին չեն վստահում ոչ մի­այն վերևներում, այլև ներքևներում, այսինքն՝ ոստիկանության միջին սպայական կազմն իրեն այ­սօր զգում է պատվազրկված ու նվաստացած: Առավել ևս այն օր­վանից, երբ գոմիկները հարձակվեցին Կենտրոնի քաղմասի վրա: 

Ընդհանրա­պես ոստիկաններին այսօր դրել են շատ նեղ շրջանակների մեջ և միաժամանակ նրան­ցից պահանջում են շատ բարձր ցուցանիշներ: Մեկը մյուսի հետ համընկնող այս պա­րագայում ոստիկանության միջին ու ստորին մակարդակներում աճում է դժգոհությունը: Մի խոսքով, Օսիպյանը հայտնվել է մի իրա­վիճակում, երբ վերևները նրան չեն վստա­հում, իսկ ներքևները չեն սիրում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր