Հայաստանը գարշելի այս զույգի «կառավարումից» ազատագրելը դարձել է ազգային անվտանգության ապահովման առաջնահերթ երաշխիքներից մեկը          Էրդողանն ասել է, որ Թրամփը պատրաստ է մասնակցել Ուկրաինայի հարցով Թուրքիայում կայանալիք բանակցություններին, եթե Պուտինը միանա իրենց       Հոգեմետ նյութեր պարունակող դեղերի մի տարբերակով դուրսգրումը հետաձգվել է    

13 հուլ 2019 11:20

Տեսնելով, թե ինչ է կատարվում Հայաստանում՝ որևէ մեկը չի գնա այդ քայլին.պետք չէ կրկնել Հայաստանի սխալը

Խորհրդարանական բարեփոխումները կարող են հանգեցնել ապակայունացման և քաղաքական խնդիրների, ինչը մենք տեսնում ենք այլ երկրների օրինակով: Այս մասին հայտարարել է քաղաքական Գլեբ Կուզնեցովը՝ մեկնաբանելով Bloomberg-ի հոդվածը, որը վերաբերում է Ռուսաստանում իբր սպասվող խորհրդարանական բարեփոխումներին:


Քաղաքագետի խոսքերով, ընտրություններից առաջ օրենքներ փոխելն իրատեսական է, պետդումայի ընտրություններից առաջ որոշ օրենքներ փոխվում են, սակայն առնվազն տարօրինակ է այն անվանել բարեփոխում, որն ունի հեռուն գնացող նպատակներ:
Կուզնեցովը նշել է, որ նախագահական համակարգից խորհրդարանական համակարգի անցնելու բացասական հետևանքները կարելի է տեսնել մի շարք երկրներում, մասնավորապես՝ Հայաստանում:
«Մենք Հայաստանի օրինակով տեսնում ենք, որ նախագահականից խորհրդարանականի անցնելը կարող է հանգեցնել ապակայունացման և քաղաքական մեծ խնդիրների: Տեսնելով, թե ինչ է կատարվում Հայաստանում՝ որևէ մեկը չի գնա այդ քայլին»,-ասել է քաղաքագետը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր