Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

15 հուլ 2019 12:04

Ուզո՞ւմ եք գտնել հարուստ փեսացու. բլոգերի խորհուրդները

Բրիտանացի բլոգեր  Աննա Բեյը  իր յութուբյան էջում տեղադրել է տեսահոլովակ-ուղեցույց՝ ինչպես գտնել հարուստ փեսացու։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Բլոգերը խորհուրդ է տալիս  իր հետևորդներին նախ ուշադրություն դարձնել արտաքինին: Խորհուրդ է տալիս նաև հաճախ այցելել այնպիսի տեղեր, որտեղ նախընտրում են լինել հարուստ տղամարդիկ, օրինակ, առողջ սննդի սուպերմարկետներ, բարձրակարգ սրճարաններ ու հագուստի սրահներ, զբոսանավային շոուներ:
Ճամփորդությունը դեպի Եվրոպայի ամենաթանկարժեք ծովափնյա հանգստավայրերը ևս աշխատող տարբերակ է՝ հատկապես  Իբիցա և Միկոնոս: Բեյը խորհուրդ է տալիս օգտագործել բոլոր կապերը և «ներթափանցել» փակ երեկույթներ, բարձրաշխարհիկ հարսանիքներ ու  հավաքներ, որտեղ բացի հարուստ տղամարդկանցից՝ նաև ռոմանտիկ, գեղեցիկ և տրամադրող միջավայր է:

Ի դեպ, Աննա Բեյն Instagram-ում 50 000 բաժանորդ  ունի, իսկ նրա YouTube-ի էջը կոչվում է School Of Affluence (Հարուստենրի դպրոց) :
Բեյը նաև իր անձնական փորձն է փոխանցում բաժանորդներին, թե ինչպես ծանոթացավ իր բանկիր ընկերոջ հետ: Այդ սիրո պատմության  մասին գրել է նաև բրիտանական մամուլը:
Ի դեպ, mայիսին շվեյցարական Ցյուրիխը գնահատվել է որպես ռոմատիկ հանդիպումների համար ամենաթանկ քաղաք: Օրինակ` այնտեղ    սիրելիի հետ կինո գնալը, փաբում ընթրելը, 1-2 բաժակ գարեջուր խմելն ու տաքսիով տուն գնալն արժե մոտ 200 եվրո:  Ամենաթանկ քաղաքների 5-յակում  են նաև Օսլոն, Կոպենհագենը, Հելսինկին, Տոկիոն:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր