Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

15 հուլ 2019 15:51

Ադրբեջանի ՊՆ-ն թաքցրել է վիրավորների իրական թիվը.մահացել է Ադրբեջանի զորամասերից մեկում պայթյունից վիրավորվածներից ևս մեկը

Հուլիսի 13-ին, վիրավորվելուց ութ օր անց կոմայից դուրս չգալով հոսպիտալում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, ենթասպա 1989թ․ ծնված Նուրլան Ռահիմ օղլու Մամմեդովը (Nurlan Rəhim oğlu Məmmədov):
Այս մասին հայտնել է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» հեռուստաընկերությունը՝ հղում անելով զինծառայողների բարեկամներին։
Նուրլան Մամմեդովը մեկն էր այն 9 զինծառայողից, որոնք վիրավորվել էին հուլիսի 6-ին Ադրբեջանի ԶՈւ 3-րդ կորպուսի տանկային զորամասերից մեկում եղած պայթյունի հետևանքով։
Հուլիսի 13-ին մահացած ենթասպա Նուրլան Ռահիմ օղլու Մամմեդովը (Nurlan Rəhim oğlu Məmmədov)Մամմեդովը հուղարկավորվել է նույն օրը իր ծննդավայր Ղազախի շրջանի Աղքյոյնաք գյուղում։ Զինծառայողի մահվան մասին Ադրբեջանի ՊՆ-ն որևէ տեղեկություն չի հայտնել, թեպետ դեռ հուլիսի 6-ին հայտնել էին այս զինծառայողի անունը՝ որպես վիրավոր։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հուլիսի 6-ին հայտնում էր, որ տանկային զորամասում զինծառայողներից մեկի ձեռքից ընկել էր տանկային արկի լիցքը, ինչի պայթյունից մահացել էին ենթասպա Աղալարով Ամիդդին Շահմալը օղլուն (Ağalarov Amiddin Şahmalı oğlu) և կրտսեր սերժանտ Սալահով Սամիր Չինգիզ օղլուն (Salahov Samir Çingiz oğlu), իսկ ենթասպա Մամմադով Նուրլան Ռահիմ օղլուն վիրավորվել էր (Nurlan Rəhim oğlu Məmmədov)։
Հատկանշական է, որ երկու օր անց «Մեյդան»-ը և ադրբեջանական Criminal.az-ը կարողացել էին պարզել, որ ՊՆ-ն թաքցրել է վիրավորների իրական թիվը՝ դրանք ոչ թե մեկ, այլ 9 է։ Տեղեկությունը «Մեյդան»-ը ճշտել էր մի քանի աղբյուրից, այդ թվում՝ հիվանդանոցից, Աղստաֆայի ՏԻՄ ներկայացուցչից, Ադրբեջանի հավաքագրման և զորակոչի պետական ծառայության Աղստաֆայի շրջանի բաժնից։
Այժմ հուլիսի 6-ի դեպքից, որպես վիրավոր, մեզ հայտնի են հետևյալ զինծառայողները․
Բաքվի Սուրախանը շրջանի բնակիչ, 1975թ. ծնված Աբբասով Խագանի Մաջնուն օղլուն (Abbasov Xəqani Məcnun oğlu);
Աղստաֆայի Գըրըլը գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Բահրամով Աբուզեր Իլթիֆաթ օղլուն (Bəhrəmov Abuzər İltifat oğlu);
Բաքվի Գարադաղ շրջանի բնակիչ, 1992թ․ ծնված Ֆեյզուլլաև Ռեշադ Ռաֆիգ օղլուն (Feyzullayev Rəşad Rafiq oğlu);
Գաբալայի շրջանի բնակիչ, 1991թ․ ծնված Հաջըմամմեդով Ֆարհադ Նաթիգ օղլուն (Hacıməmmədov Fərhad Natiq oğlu);
Բաքվի Գարադաղ շրջանի բնակիչ, 1989թ․ ծնված, Մյուրշյուդով Ռամին Ֆարման օղլուն (Mürşüdov Ramin Fərman oğlu);
Աղստաֆայի շրջանի Քորխալֆալի գյուղի բնակիչ, 1987թ․ ծնված Գյուալըև Թալեհ Ռահիմ օղլուն (Gülalıyev Taleh Rəhim oğlu)
Թովուզի շրջանի Աշաղը Մյուլքյուլյու գյուղի բնակիչ, 1994թ․ ծնված Իբրահիմլի Միրիսմայըլ Վագիֆ օղլուն (İbrahimli Mirismayıl Vaqif oğlu)
Թովուզի շրջանի, Ազաֆլը գյուղի բնակիչ, 1996թ․ ծնված Թաղըև Զամանաթ Էնվեր օղլուն (Tağıyev Zəmanət Ənvər oğlu);



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր