Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Կրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում, կա վիրшվոր․ նոր մանրամասներ       Մայիսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

16 մայիս 2026 01:52

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան քաղաքում՝
Մայիսի 16-20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Մայիսի 16-ին և 19-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 17-18-ին և 20-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 16-ի և 17-ի գիշերը և առավոտյան ժամերին տեղումները առանձին լեռնային շրջաններում կլինեն թաց ձյան տեսքով։

Քամին`արևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 16-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, մայիսի 17-18-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքի մայիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        32.0°C (2021թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա               6.4°C (1960թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       17.3°C

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր