Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

16 հուլ 2019 13:07

Հայաստան են ժամանում Եվրոպայում հայտնի բժիշկներ, ովքեր կմասնակցեն դատական նիստին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը հետաձգվեց:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ առողջական խնդիրներով պայմանավորված, գեներալին «Նաիրի» բժշկական կենտրոնից չեն կարողացել տեղափոխել դատարան, ինչով պայմանավորված էլ նիստը հետաձգվում է:

Նիստից հետո Գրիգորյանի փաստաբաններից Արսեն Մկրտչյանը, խոսելով այն մասին, որ հաջորդ դատական նիստին օտարերկրյա մասնագետներ են մասնակցելու, հայտնեց, որ վերջիններս առնչություն ունեցել են նախկին պատգամավորի բուժման հետ, երբ նա, առողջական խնդիրներով պայմանավորված, գտնվել է Հայաստանից դուրս. «Եվրոպական առաջավոր կլինիկաների ներկայացուցիչներ են, պրոֆեսորական մակարդակի, բավականին հարուստ կենսագրությամբ բժիշկներ, ովքեր կմասնակցեն դատական նիստին»:

Բժիշկները գալիս են պաշտպանական կողմի հրավերով ու միջոցներով:
Բացի այդ դատավորը տեղեկացրեց, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետը դիմել է դատարանին, նշելով, որ Մանվել Գրիգորյանը ցանկանում է, որ Հրանտ Կարապետյանին լիազորագիր տրամադրվի, որպեսզի վերջինս իր անունից հանդես գա Վարչական դատարանում,  Վերաքննիչ վարչական և Վճռաբեկ դատարանում իրեն ներկայացնելու համար։ Դատարանը բավարարեց դիմումը։
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր