Ոչ մի կոմպրոմիս չի լինելու, ՀՀ կառավարության հետ որևէ մեկը չի կարող շանտաժով խոսել

Նա չբացառեց, որ այդ գործողությունները թիկունքից, ետնաբեմերից կառավարվում են այն պոտենցյալ մարդկանց կողմից, ովքեր, վարչապետի խոսքով, անխուսափելիորեն կրելու են պատասխանատվություն:
«Ոչ մի կոմպրոմիս չի լինելու, ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու: Ես հստակ այս խնդիրը դնում եմ իրավապահ համակարգի առաջ. ոստիկանության, ԱԱԾ-ի, մյուս իրավապահ մարմինների գործունակության խնդիրն է դրված. ապօրինի գործունեության հետ ոչ մի կոմպրոմիս չի լինելու: ՀՀ կառավարության հետ որևէ մեկը չի կարող շանտաժով խոսել: Սա գործնականում կյանքի կոչելը իրավապահ համակարգի խնդիրն է»,- հայտարարեց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ չնայած վերը նշվածին, միայն պատժողական տրամաբանությամբ չպետք է առաջնորդվել:
Օրինակ բերելով Տավուշի մարզի հնարավոր զարգացումը տուրիզմի տեսանկյունից՝ վարաչպետը նշեց, որ այժմ տուրիստները գալիս են Տավուշ պարզապես անտառով զբոսնելու համար. «Մեր հայրենակիցներին մենք պետք է կարողանանք ի վերջո հասցնել նրան, որ ընդհակառակը՝ ծառերը չկտրելով՝ իրենք կարող են ավելի մեծ գումարներ վաստակել»,- նշեց Փաշինյանը: