Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

19 հուլ 2019 14:45

Կլիմայական փոփոխությունների պատճառով Երկիրը տենդով է բռնկվել.Այս տարվա հունիսը ամբողջ պատմության ընթացքում ամենաշոգն է եղել աշխարհում

2019 թվականի հունիս ամսին Երկիր մոլորակում 20-րդ դարի նույն ամիսների միջին ջերմաստիճանի համեմատ ավելի շոգ է եղել 2,2 աստիճանով, հաղորդում է BBC-ն՝ ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային ազգային վարչությանը հղումով:

Զեկույցում, որը հրապարակվել է ԱՄՆ-ում սպասվող «վտանգավոր ջերմային ալիքներին» ընդառաջ, նշվում է, որ շոգն առավելապես զգացվել է Եվրոպայի որոշ հատվածներում, Ռուսաստանում, Կանադայում և Հարավային Ամերիկայում: Ավելի վաղ հրապարակված զեկույցներից մեկի համաձայն՝ այս տարվա հունիսիս Անտարկտիկայում սառույցների ռեկորդային փոքր ծավալ է գրանցվել:

ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային ազգային վարչությունը նախազգուշացրել է, որ առաջիկա օրերին երկրում ջերմաստիճանը +43,3 աստիճանի կհասնի, ինչն ազդեցություն կունենա 10 մլն մարդու վրա:

Հայտնի է, որ ջերմաստիճանի ուսումնասիրության պատմության մեջ՝ 1880թ.-ից ի վեր, 10 ամենաշոգ հունիս ամիսներից 9-ը դիտվել են վերջին 9 տարիներին:

Գիտնականները նախազգուշացրել են, որ կլիմայական փոփոխությունների արդյունքում կշարունակվեն ռեկորդային ջերմաստիճաններ գրանցվել:

«Կլիմայական փոփոխությունների պատճառով Երկիրը տենդով է բռնկվել, որը չի անցնի: Սա ռեկորդային շոգի առումով վերջին ամառային ամիսը չի լինի»,- ասել է ամերիկացի կլիմայագետ Քեթի Դելլոն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր