Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում       Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»    

22 հուլ 2019 14:27

Եվրոպական տեսակետից այլեւս ավարտվել է քրեական դատավարությունը Քոչարյանի դեմ.վախեցրել են դատավորներին. ֆրանսահայ փաստաբան

«Եվրոպական տեսակետից այլեւս ավարտվել է քրեական դատավարությունը՝ պրն Քոչարյանի դեմ»,- այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիահայ փաստաբան Սեւակ Թորոսյանը. «Մեկ տարվա ընթացքում մարդու իրավունքների եվրոպական կարտիայի նկատմամբ բավականին շատ ոտնձգություններ են եղել, նույնիսկ դիկտատուրաներում նման բան գոյություն չունի, որովհետեւ դիկտատուրայի պարագայում բոլորը խաղում են իրենց դերերը այդ կատակերգության մեջ, նրանց գոնե թույլ են տալիս ելույթ ունենալ՝ առանց ուշադրություն դարձնելու նրանց խոսքին, բայց այն, ինչ տեղի ունեցավ ՀՀ-ում մեկ ամիս առաջ, պատմական նշանակություն ուներ, եւ այդպիսով քրեական դատավարությունն իմաստազրկվեց»,-ասաց նա։
Սեւակ Թորոսյանի խոսքով՝ Քոչարյանի գործով դատավարության խախտումները բաժանվում են չորս փուլի. «Առաջինն այն էր, որ պրն Քոչարյանի դատավորը հայտարարեց կալանավորւմը՝ ելնելով հեռախոսազանգերից, եւ դատավորին պարտադրվեց կալանավորել՝ կուզի նա թե ոչ։ Եվրոպական որեւէ երկրում սա կհանգեցներ դատավորի կամ քաղաքական որեւէ անձի աշխատանքից ազատման ազատման»։
Ըստ Թորոսյանի՝ երկրորդ փուլը եղավ Քոչարյանի կալանքից ազատվելուց հետո, երբ վարչապետը հրահանգեց փակել դատարանների դռները. «Դա ձեւ էր ՝դատարանների վրա ազդելու, որը ընդունելի չէ եւ չի կարելի հանդուրժել»,-ասաց փաստաանը։
Երրորդ փուլը, Սեւակ Թորոսյանի խոսքով, փաստաբանին ելույթի հնարավորություն չտալն էր. «Չորրորդ՝ զառանցանքի հասնող փուլը հակադարձելն էր այն դատարանին, որը ազատություն էր տվել պրն Քոչարյանին, այսինքն՝ վարույթ սկսել այն դատարանի նկատմամբ, որը ազատություն էր շնորհել պրն Քոչարյանին»,-ասաց նա։
Սեւակ Թորոսյանի խոսքով՝ այս չորս փուլերից յուրաքանչյուրը պետք է իր հետեւանքն ունենար՝ նվազագույնը այդ անձանց աշխատանքի ազատման տեսքով. «Ինձ թվում է, թե Հայաստանում բոլորը քնած են, ես դժվարությամբ եմ հասկանում մարդկանց իներտ վիճակը այսօր։ Ես հասկանում եմ, որ կա ճգնաժամ՝ ընդհանուր դատարանների նկատմամբ, եւ կարծում եմ, որ կլինի պատերազմ՝ անկախ դատավորների եւ ստրուկ դատավորերի միջեւ։ Եվ մենք կտեսնենք, թե ինչ կտա անկախ եւ խիզախ դատավորների դիմադրությունը այս  իրավիճակին. կամ անկախ դատավորների պայքարը կհաղթահարի, կամ ես որեւէ ապագա չեմ տեսնում»։
Փաստաբանը նշեց, որ հիշյալ չորս փուլից առնվազն երեքով տեսնում է, որ փորձ է արվել վախեցնել եւ վախեցրել են դատավորներին. «Սակայն ճիշտ հասկացեք. քրեական դատավարությունը միայն մեղավորին պատժելու եւ փոխհատուցումն իրականացնելու մեջ չէ, իրական արդարադատությունը բերում է երկրի իրական բարգավաճմանը, եւ ըստ իս՝ ՀՀում դեռ չկա կապ՝ արդարադատության եւ բարգավաճման միջեւ»,-ասաց Սեւակ Թորոսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր