ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

24 հուլ 2019 12:30

Տեսանյութ.«Մասիվցի Անդիկի» սպանությունը պատվիրած է եղել՝ կա կատարող, պատվիրատու.Մենք տիրապետում ենք ամեն ինչին

Այլևս թույլ չենք տալու, որ ապօրինի ծառահատումներ արվեն: ՀՀ ոստիկանության 2019 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ այս մասին խոսել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:


«Ապօրինի ծառահատում է իրականացվել տարիներ շարունակ: Հայտարարեմ ձեզ պաշտոնապես, որ ոստիկանությունը սկզբունքային է լինելու այդ հարցի նկատմամբ: Այլևս թույլ չենք տալու, որ Իջևանում և հանրապետության այլ բնակավայրում նման արատավոր, անթույլատրելի բան կատարվի»,-ասաց նա:
Հարցին, թե ովքե՞ր են կանգնած այդ ամենի հետևում, Օսիպյանը պատասխանել է.
«Ոստիկանությունը համապատասխան աշխատանքներ է տանում, տեսադաշտում ունենք անձինք, նրանց նկատմամբ օպերատիվ գործունեություն է իրականացվում: Անուններ այս պահին չեմ ասի՝ ելնելով գործի հանգամանքներից»:
 
***
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը համակարծիք չէ այն դիտարկման հետ, որ ոստիկանությունը թեև հեղափոխությունից հետո պարբերաբար բերման է ենթարկում «օրենքով գողերին», բայց իրավիճակին չի տիրապետում՝ դատելով այն հանգամանքից, որ ՀՀ-ում օրենքով գող են սպանում, բայց որևէ բացահայտում չի եղել, նշեց Օսիպյանը։

«Ոստիկանությունը լիարժեք տիրապետում է իրավիճակին, բոլոր ժամանակներում էր և բոլոր ոստիկանապետերի ժամանակ էլ եղել են նման դեպքեր: Հանցագործությունն այնպիսի երևույթ է, որ հնարավոր չէ հասարակությունից և մեր առօրյայից իսպառ վերանա»,-ասաց նա: 
Ինչ վերաբերում է կոնկրետ մատնանշած դեպքին՝ «օրենքով գող» Մասիվցի Անդիկ մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանությանը, ոստիկանապետը նշեց, որ շուտով բացահայտումների մասին որոշ տեղեկություններ կտրվեն, հանրությանը կներկայացվի դեպքի բացահայտման հետ կապված հաջողությունները:

«Մենք տիրապետում ենք ամեն ինչին, լռում ենք՝ ելնելով իրավիճակից: Հանցագործություններ կան, որ բացահայտման համար ժամանակ են պահանջում: Համեմատության համար նշեմ, որ երեկ մեկ բնակարանային գողության դեպք է բացահայտվել, որը կատարվել է 1997 թ-ին, 23 տարի առաջ եղել է, երեկ բացահայտել են»,-ասաց նա: 
Հարցին, թե քրեական հեղինակություններին բերման ենթարկելով և նրանց հետապնդելով՝ ի՞նչ նպատակ ունեն, ոստիկանապետը պատասխանեց, որ ոստիկանության թիվ մեկ կարևոր գործառույթներից է նաև կանխարգելիչ աշխատանքը, որը մշտապես արվել է և արվելու է:
Վալերիյ Օսիպյանը նշեց, որ կոնկրետ օրենքով գողի սպանությունը պատվիրած է եղել: «Ունենք կատարող, պատվիրատու: Այսքանը: Մնացածը կներկայացվի»,-հայտնեց նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքում սպանվել էր «օրենքով գող» 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը: Դեպքից հետո համացանցում հայտնվեց սպանության տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես է մի տղամարդ կրակում Նոր Նորքի իր տան բակի տաղավարում գտնվող Անդրանիկ Հարությունյանի ուղղությամբ: Դեպքի պահին Անդրանիկ Հարությունյանի հետ ևս 3 անձ է եղել: Հարությունյանի դիակի վրա առկա է 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը) հատկանիշներով:

   









Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր