«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

25 հուլ 2019 14:14

С-400-ների մասով միայն պատճառաբանություն էին.ԱՄՆ-ն պարզապես չի ցանկանում Թուրքիայի զարգացումը,նրան հզոր տեեսնել

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ Էրգին Սայգունը պատմել է, թե ինչու Վաշինգտոնի և Անկարայի միջև ծագեցին լարված հարաբերություններ: Այս մասին գրում է Güneş-ը:
Նա հայտարարել է, որ ռուսական С-400-ները լարվածության էսկալացիայի համար միայն պատճառաբանություն էին, իսկ ԱՄՆ-ն պարզապես չի ցանկանում Թուրքիայի զարգացումը և հետաքրքրված է այլ խաղացողի հզորացմամբ:

Բացի դրանից՝ նա հայտարարել է, որ եթե Անկարան և Վաշինգտոնը С-400-ների մասով համաձայնության գան, ԱՄՆ-ն Թուրքիային նոր պահանջներ կներկայացնի:
Սայգունի կարծիքով՝ ԱՄՆ-ն կպահանջի դադարեցնել Իրանի հետ շփումները, Սիրիայում կստեղծեն քրդական պետություն և կարգելեն Կիպրոսում ռեսուրսներ փնտրել, ընդ որում՝ հաշվի չառնելով Թուրքիայի տեսակետը:

«Ամերիկան դժգոհ է Թուրքիայի անկախ արտաքին քաղաքականությունից, չի ցանկանում, որ Թուրքիան դառնա տարածաշրջանում թելադրող երկիր»,- ասել է նախկին զինվորականը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր