Ապրիլի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՔՊ-ն ԿԸՀ է ներկայացրել 2026 թվականի հունիսի 7-ին ընտրություններին մասնակցելու առաջադրման փաստաթղթերը    

25 հուլ 2019 16:30

Տեսանյութ. Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու համար ճնշում կա Հայաստանի վրա.«հանձնարարականներ» են տրվում Հայաստանին

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարծիքով՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար փափուկ ուժի կիրառմամբ ճնշում կա Հայաստանի վրա:
«Հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված օրենսդրական ակտերի մեջ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դնում որոշակի փաստաթղթեր, որտեղ հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող հարցերում հատուկ շեշտադրվել են ԼԳԲՏ անձինք, և ՄԱԿ-ի հանձնարարականների արդյունքում խորհուրդ է տրվում վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան»,-այսօր հրավիրված ասուլիսում ասաց Զոհրաբյանը:
Նա նշեց, որ տարբեր տեղերից Ստամբուլյան կոնվենցիայի հարցով «հանձնարարականներ» են տրվում Հայաստանին:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր