Հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում, տարհանվել է մոտ 50 բնակիչ          Մայա Սանդուն Մոլդովայի ուղղափառ եկեղեցին ներառել է նախագահի սև ցուցակում       Իրանի նախագահը մեկնել է Պակիստան, կստորագրվեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր    

26 հուլ 2019 13:46

Տեսանյութ. «Նա ինձ դավաճանում էր». մանկական խաղահրապարակում երեխաների աչքի առաջ կնոջ սպանած տղամարդը ձերբակալվել է

ՌԴ Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է Մերձմոսկովյան շրջանի Ռամենսկոյե քաղաքում մանկական խաղահրապարակում երեխաների աչքի առաջ կնոջ սպանած տղամարդու ձերբակալության տեսանյութը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հանցագործությունը տեղի է ունեցել հինգշաբթի. տղամարդը մոտեցել է մանկական խաղահրապարակում գտնվող կնոջը, որը երեխային տարել էր զբոսանքի, և դանակի մոտ 20 հարված հասցրել նրան երեխաների աչքի առաջ: Նշվում է, որ կասկածյալը կնոջ նախկին զուգընկերն է:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է տղամարդը պառկած գետնին, նրան ձեռնաշղթաներ են հագցնում ու տանում ոստիկանական մեքենա:

Նշվում է, որ նրա մոտից առգրավվել է որսորդական դանակ՝ արյան հետքերով:
Տղամարդուն ձերբակալել են հանցագործությունից ժամեր անց՝ անտառում: Նա հայտարարել է, որ կինն իրեն դավաճանել է:
Տեսանյութը դիտել այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր