Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

26 հուլ 2019 14:41

Մինչ այժմ չեն կարողանում պարզել կաթվածի պատճառը.տղայի ձեռքերի փոխարեն ոտքերն են գործ անում

Հազվադեպ հիվանդության պատճառով 13-ամյա անգլիացի տղան՝ Չառլի Մարսդենը, գոտկատեղից վերեւ անդամալույծ է դարձել: Նա փորձում է չընկճվել եւ ապրել լիարժեք կյանքով, իսկ այն ամենը, ինչը մյուսներն անում են ձեռքերի օգնությամբ, նա անում է ոտքերով:
Մի անգամ առավոտյան, երբ Չառլին 5 տարեկան էր, նա ցատկել է եւ սկսել բղավել ցավից: Բժիշկները նրա մոտ տոնզիլիտ են կասկածել, սակայն, վերադառնալով տուն, երեխան զրկվել է լսողությունից, տեսողությունից եւ չի կարողացել շարժվել:
Դրանից հետո նրան հոսպիտալացրել են, որտեղ մեծ թվով հետազոտություններ են անցկացրել, սակայն դրանցից ոչ մեկը հստակ ախտորոշում չի տվել: Մասնագետներն այդպես էլ չեն հասկացել՝ ինչը կարող էր առաջացնել այդ տարօրինակ կաթվածը:

Չառլին ստիպված էր երկարատեւ վերականգնողական փուլ անցնել, եւ ֆիզիոթերապիայի օգնությամբ նա սկսել է քայլել, սակայն ձեռքերն այդպես էլ անշարժ են մնացել:
Տղան սովորել է բոլոր գործերն անել ոտքերի օգնությամբ: Նա նույնիսկ կարող է ոտքով գրել եւ այլ երեխների հետ միասին դպրոց հաճախել: Բացի այդ, նա ազատ օգտվում է համակարգչից, վիդեոխաղեր խաղում եւ գրքեր կարդում:
Բժիշկները մինչ այժմ չեն կարողանում պարզել կաթվածի պատճառը: Ամենից հաճախ նման խնդիրներ են առաջանում ինսուլտի հետեւանքով: Կաթվածների 29%-ը գլխուղեղի արյան շրջանառության սուր խախտման արդյունք է, կաթվածների եւս 23%-ը՝ ավտովթարների, ընկնելու, ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ բռնության արդյունքում ողնաշարի վնասվածքի արդյունք է: Հաջորդը ցուցակում են՝ ցրված սկլերոզ, ուղեղային կաթված, պոլիոմելիտ, գլխուղեղի վնասվածքներ, նեյրոֆիբրոմատոզ, ինչպես նաեւ ի ծնե դեֆեկտներ: Սակայն ցուցակից ոչ մեկը Չառլիի մոտ չի ախտորոշվել:  


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր