Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

26 հուլ 2019 14:59

Ազատամարտի որդեկորույս մայրերի և զոհվածների այրիներն ահազանգում են .բնակարան ստանալու հերթացուցակից հեռացվել են առանց ծանուցման

Ազատամարտի որդեկորույս մայրերի և զոհվածների այրիներն ահազանգում են՝ պատկան մարմինները՝ մասնավորապես Երևանի քաղաքապետարանը և Պաշտպանության նախարարությունը խաբել են բնակարանով ապահովելու գործում։ Երկար տարիներ հերթացուցակում գտնված ընտանիքները դուրս են մնացել հերթից՝ առանց որևէ ծանուցում ստանալու։ Այս մասին հայտարարեց իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը։
Խաչատուր Մարոզյանը նկատեց՝ համաձայն կառավարության 2005թ. հունիսի 9-ի թիվ 947 Ն որոշման՝ մահացած և խեղում ստացած զինծառայողների կամ ազատամարտիկների ընտանիքներին բնակարանային պայմաններով պահովելու մասին օրենքի ընտանիքները բնակարան ստանալու համար հերթագրվել են։
Տարիներ անց՝ 2017թ.-ին , երբ կառավարության մեկ այլ որոշմամբ հաստատվել է ընտանիքների բնակարանային ապահովման նոր կարգ, քաղաքապետարանին առաջարկվել է նախկին հերթագրվածներից համապատասխան նոր փաստաթղթեր պահանջել, սակայն հերթացուցակից դուրս մնացած ընտանիքների անդամների վստահեցմամբ նրանց այդ մասին որևէ տեղեկատվություն չի հաղորդվել։ Խաչատուր Մարոզյանը գտնում է, որ այս ընթացքում քաղաքապետարանն իրեն հատկացված լիազորությունների շրջանակում սկսել է դիմել կոռուպցիայի. «Ով տեր ուներ, դիմել է և նոր որոշմամբ նորից հերթագրվել, բայց հիմնական մասը շարունակել են սպասել», - ասաց նա։
Խաչատուր Մարոզյանի պնդմամբ Պաշտպանության նախարարությունը մանիպուլյացիայի է դիմել. «Իմ գնահատմամբ պետք է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում լինի այս հարցը։ Հաշվառման անձի անուն-ազգանունով, տվյալներով մեկ ուրիշ հասցեով է նամակ գնում։ Այսինքն մի տեղ, որտեղ ընդհանրապես զինծառայող չի եղել», - ասաց Մարոզյանը։ Դիտարկմանը, որ կարող ենք ասել, թե այդ բնակարանները հատկացվել են հաշվառման մեջ չգտնվող, սխալ մարդկանց, Մարոզյանն ընդգծեց, որ հստակ չի կարող ասել, թե ինչ է տեղի ունեցել։
Ազատամարտիկների և զոհված զինծառայողների ընտանիքները պնդում են՝ խնդրով պետք է զբաղվեն իրավապահները։ Նրանք ընդգծում են, որ իրենց հերթից հեռացրել են առանց ծանուցելու այդ մասին, այնինչ պետական մարմինների լիազորությունն է քաղաքացիներին տեղեկացնել, որ որևէ տեղեկանք է պակասում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր