Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          «էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

27 հուլ 2019 15:19

Նման դեպքն առաջինն էր. կյանքը փրկելու համար կանգնեցրել են պացիենտի սիրտը

Ռուս կարդիովիրաբույժները կանգնեցրել են սուր սրտային պաթոլոգիա ունեցող պացիենտի սիրտը՝ նրա կյանքը փրկելու համար։
Ինչպես տեղեկացնում է մայրաքաղաքի Առողջապահության դեպարտամենտի մամուլի ծառայությունը, 73-ամյա կինը Վերեսաեւի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոց էր ընկել կրծքավանդակի ձախ հատվածի ուժեղ ցավերի պատճառով։ Նա նաեւ դժգոհում էր շնչարգելությունից, որն առաջ էր գալիս նվազագույն բեռնվածության դեպքում, եւ մշտական թուլությունից։ Նրա մոտ ախտորոշվեց փականի ծանր անբավարարություն եւ թոքային զարկերակի անեւրիզմ, դրա հիմնական ճյուղերի լայնացում, ինչպես նաեւ առաջնային միջփորոքային զարկերակի նեղացում։ Բժիշկների խոսքով՝ պացիենտի սիրտը գործում էր իր հնարավորությունների առավելագույնի սահմաններում։
Բժիշկները որոշեցին անհապաղ վիրահատել կնոջը։ Նրանք պրոթեզավորեցին ճյուղերը եւ սրտի թոքային զարկերակի ցողունը փականի հետ միասին, ինչպես նաեւ շունտավորեցին նեղացված արյունատար զարկերակը։ Միեւնույն ժամանակ, կարդիովիրաբույժները գործում էին «արհեստական արյան շրջանառության եւ սրտի կանգի պայմաններում»,- վկայում է Առողջապահության դեպարտամենտի հաղորդագրությունը։
Վիրահատությունը հաջող է անցել, ներկայում պացիենտն արդեն գնացել է տուն։
Բժիշկների խոսքով՝ պաթոլոգիան, որով կինը հայտնվել էր վիրահատական սեղանին, հանդիպում է բավական հազվադեպ։ Այդ հիվանդանոցում նման դեպքն առաջինն էր։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր