Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

29 հուլ 2019 12:57

Տեսանյութ.Օտարերկրացուն «քցել են» շուրջ 7000 դոլար. տղամարդու հետ կապ հաստատած կինը Հայաստանում չի բնակվում

Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչություն դիմած տղամարդը, որը օտարերկրյա քաղաքացի է, հայտնեց հետևյալը։ Ըստ նրա հաղորդման՝ ինքը համացանցով ծանոթացել է մի կնոջ հետ։ Վերջինս հայտնել է, որ բնակվում է Հայաստանում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից։ 
Որոշակի վստահություն ձեռք բերելուց հետո կինը տղամարդուն հայտնել է, որ ցանկանում է մանկական հագուստի արտադրություն և խանութ հիմնել, ինչի համար իրեն անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն։ Նրանք միաժամանակ քննարկել են նաև իրենց ամուսնության հարցը, ինչից հետո հիմնվելիք արտադրությունը պետք է միասին տնօրինեին։
Այս կերպ կինը չարաշահել է տղամարդու վստահությունը և նրանից ստացել շուրջ 7000 դոլար։ Տղամարդը փողը փոխանցել է բանկային փոխանցման համակարգով։ Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումենրի արդյունքում ոստիկանության ծառայողները պարզել են, որ տղամարդու հետ կապ հաստատած կնոջ խնդրանքով գումարը ստացել է իր մտերմուհին։ Պարզվել է նաև, որ տղամարդու հետ կապ հաստատած կինը Հայաստանում չի բնակվում։ Նրա մտերմուհին փողը ստանալուց հետո մի մասը վերցրել է իրեն, իսկ մնացածը փոխանցել է տղամարդու հետ կապ հաստատած կնոջը։
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ձեռնարկում են տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ տղամարդու վստահությունը չարաշահած և խարդախությամբ առանձապես խոշոր չափերի գումար հափշտակած կնոջ ինքնությունը պարզելու և միջազգային իրավապահ համագործակցության շնորհիվ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ նախաքննության։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր