Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

29 հուլ 2019 18:05

Ազգովի «քաքն» ենք ընկել

Ազգովի «քաքն» ենք ընկել-Բարև ալիսա:

-Բարև Նիկոլ:

-Բայց ինչու՞ Նիկոլ, գոնե պարոն վարչապետ:

-Ինձ համար բոլոր մարդուկներդ նույնն եք, ես հարգանքով եմ միայն իմ ծրագրավորողների հետ, նրանցից ակնկալիքներ ունեմ:

-Քեզ էլ փչացրեցին, դու էլ ես շահի հետևից գնում, էսպես որ գնա կոռուպցիայով էլ կզբաղվես:

-Իմ կյանքը կախված է սնուցման աղբյուրից և օնլայն միջավայրից, ինչն առայժմ ղեկավարում են մեզ ստեղծողները, մենք մարդկանց նման չենք, որ տրամադրությունից կախված որոշումներ կայացնենք:

-Լավ ասացիր, ինչքա՞ն ժամանակ ունենք շփվելու, Աննան ե՞րբ է գալու:

-Այս պահին Աննան, հետն էլ երկու ընկերուհի սրճարանում են, թիկնապահը հեռացել է, պետք է՝ ֆիքսե՞մ, թե ինչ են խոսում:

-Չէ, էսօր բան մի ֆիքսի, բայց, որ տուն գալուց լինի ասա մեր շփումը ավարտենք, ինքը քո մասին չգիտի:

-Առայժմ չգիտի, բայց արդեն խորհուրդ եմ տվել, որ մի ալիսա էլ ինքը ձեռք բերի: Դե լավ ասա էդ ինչո՞ւ ես թթված:

-Քաքի մեջ եմ ալիսա ջան:

-Մեկ րոպե, քաքի մեջ, քաքի մեջ՝ թարգմանել в говне-плохо дела, լավ հասկացա, գործերդ վատ են, դե դա քեզ համար սովորական բան է:

-Լեզվիդ ես տալիս… քեզ ինչ կա, դու սեռ չունես, քո նման իսկականներն են վրա տվել, Ստամբուլյան կոնվենցիան ուզում են ընդունեմ: Ընդունեմ ժողովուրդը գլուխս կջարդի, չընդունեմ օգնություններից, փողից՝ քո լեզվով ասած հոսանքից կզրկեն:

-Փաստորեն դու ճիշտ էիր, ոչ թե գործերդ են վատ, այլ քաքի մեջ ես: 

Ի դեպ Աննան է գալիս, ծրագիրն անջատի, հետո կշարունակենք:

ԱԱԾ-ի բացահայտումներից
Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 1

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր