Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

29 հուլ 2019 14:15

Քոչարյանին կփորձեն արդարացնել ՄԻԵԴ-ի միջոցով․ «Իզվեստիա»

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ՄԻԵԴ-ի միջոցով կփորձի արդարացնել Քոչարյանին, նույնիսկ եթե դա տևի մի քանի տարի: Այս մասին «Իզվեստիա» -ին հայտնել է նախկին նախագահի փաստաբան Ռուբեն Սահակյանը։ Պաշտպանական կողմը չի հրաժարվի տեղական դատարաններում արդարացման փորձերից: Հետաքննության ընթացքին ծանոթները համոզված են, որ դատախազությունը չի կարող ապացուցել «սահմանադրական կարգի տապալումը»:
«Իզվեստիա» -ի զրուցակիցների կարծիքով, թեև իրավական տեսանկյունից կան բոլոր հիմքերըը, որ Քոչարյանի դեմ մեղադրանքները վերացվեն, սակայն ժողովուրդը հետաքրքիր տեսարաններ է ուզում տեսնել, ու երկրի նոր իշխանությունները պատրաստ են ապահովել այն: Չնայած, որ ՌԴ-ն այս ամենը համարում է ՀՀ ներքին գործը, սակայն այս ամենը Մոսկվայի մոտ տարակուսանք ու անհանգստություն է առաջացնում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր