Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

01 օգոս 2019 13:10

Երկու օր ժամանակ ենք տալու, որ մեքենաները մաքսատնից հանեն, այլապես կիրակի տարհանում կսկսենք

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում հավանություն տվեց ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու նախագծին, որի հանձնարարությունը տվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մաքսատան ստեղծման համար հատկացվելու է Գյումրիում պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող 21.5 հեկտար մակերեսով տարածքը: Գյումրիում այս կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ է լինելու 181 միլիոն դրամ։


Ըստ նախագծի հիմնավորման՝ 4.5 հեկտարը բավարար է ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումների համապատասխան սրահների ու կայանման հրապարակի համար, մնացած տարածքում ստեղծվելու է արտաքին տնտեսական գործունեության կենտրոն:
«Սպասվում է մեքենաների ներկրման աննախադեպ մեծ ծավալ ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից, այդ պատճառով շատ հրատապ եւ շատ արագ ձեռնարկել ենք այս նախագիծը՝ վարչապետի հանձնարարությամբ: 
Նա տեղեկացրեց, որ ամբողջ նախագծի իրականացման համար հաշվարկված արժեքը 2,2 մլրդ դրամ է, որից այսօր մենք խնդրում ենք 181 մլն դրամ տրամադրել՝ ազդարարելով ծրագրի մեկնարկը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 9-ին Նորագավիթի ավտոմաքսատուն այցից հետո ՊԵԿ նախագահին հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ:
Այս տարվա 6 ամիսներին Հայաստան է ներկրվել 68 հազար ավտոմեքենա, մինչդեռ 2018-ին ողջ տարվա ընթացքում ներկրվել էր 67 հազար ավտոմեքենա: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 1-ին կառավարության նիստում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Կարծում ենք, որ ոչ միայն կրկնապատկվելու է, այլ... եռապատկելը չեմ կարող ասել, որովհետեւ հնարավոր է, որ ինչ-որ փուլում երկրաչափական պրոգրեսիայով կաճի մեքենաների ծավալները»,-ասաց նա:

Անանյանը նկատեց, որ կա նաեւ սուբյեկտիվ գործոն. «Նորագավիթի մաքսատան տարածքում կա 200 ավտոմեքենա, որ մաքսային ձեւակերպումն ստացել են, բայց տերերը տարածքն օգտագործում են որպես ավտոկայանատեղի եւ նաեւ օնլայն աճուրդներ են կազմակերպում՝ այլ տեղ չունենալու պատճառով: Մենք հաղորդագրություն ենք տարածելու, երկու օր ժամանակ ենք տրամադրելու, որ այլ տեղ տեղափոխեն, այլապես կիրակի տարհանման գործընթաց ենք սկսելու»,-ասաց նա:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր