Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին    

02 օգոս 2019 10:57

Գերեզմաններ պղծողին գտան, իսկ երբ են գտնելու Եռաբլուրում մեքենաներ թալանողներին

Երեկ հայտնի դարձավ, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները, շիրմաքարերի վրա սև ներկ հիշեցնող նյութ էր լցված։ 

«Ժողովուրդ»-ին կատարված սրբապղծությունից մանրամասներ էին հայտնի դարձել, ապա պաշտոնական տեղեկատվություն էր տրամադրել նաև ոստիկանությունը։ Մասնավորապես՝ «Եռաբլուր»-ի պղծման գործով հայտնաբերել էին Գրետա Մնացականյանին, որը բացատրել էր, թե վերևից (Բարձրյալը) իրեն ասել է՝ ձեռքերդ կտրի, արյունը մոմի հետ խառնի ու շաղ տուր գերեզմանաքարերին, ինչը և արել է։

Թե այլ ինչ մանրամասներ հայտնի կդառնան՝ ժամանակը ցույց կտա։ Սակայն նկատենք, որ «Եռաբլուր»-ում տեղի ունեցածից հետո տեղեկություններ տարածվեցին, որ ենթադրյալ հանցագործները նման սրբապղծություն միայն «Եռաբլուր»-ում չեն կատարել, այլ որոշ գևրեզմանատներում ևս նման դեպքեր են բացահայտվել։ Սակայն, ըստ էության, դրանք չեն հայտնաբերվել, և միայն երեկվա դեպքից հետո ոստիկանությունը կարողացավ արագ կերպով հայտնաբերել կասկածյալին։

Թերթը հիշեցրել է, որ այս տարվա ապրիլի 2-ին հերոս նահատակներից Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ որդու (ու ոչ միայն նրա) մեքենաները թալանելու դեպքը չորս ամիս անց դեռևս բացահայտված չէ։ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այդ ժամանակ անձնական հսկողության տակ էր վերցրել դեպքերի բացահայտման աշխատանքները, սակայն ամենաօպերատիվ կերպով բացահայտում ենթադրող հանցագործությունը չորս ամիս անց կրկին բացահայտված չէ։

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը կրկին դիմել է ՀՀ քննչական կոմիտե՝ հասկանալու համար, թե գործով կա՞ն մեղադրյալներ, կամ կոնկրետ անձինք խոստովանե՞լ են հանցանքը, թե՞ ոչ։ Ի պատասխան՝ հայտնել են, որ այս քրեական գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա։

«Եվ չնայած երեկ ոստիկանությունն ու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունն ավելի օպերատիվ գործեցին, սակայն հենց ամենաթողությունն ու դանդաղկոտությունն է հաճախ նման իրավիճակների հանգեցնում և ծնում նոր հանցագործություններ», - ավելացրել է թերթը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր