17:30 - Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տրամադրել․ ՍԴ         16:58 - Բա ե՞ս ինչ եմ ասում. վարչապետի ականջներն էլ, աչքերն էլ բաց են. Մնում է մենք դա տեսնենք.բանավեճ սոցցանցում      16:37 - Անհասկանալի է, թե ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը, մենք մրցույթի համար փորձագետ չենք բերել Հայաստան    

02 օգոս 2019 15:25

ՀՀ զինվորական դատախազության կողմից բացահայտվել է պետությանը պատճառված մոտ 9.7մլրդ դրամի վնաս

ՀՀ զինվորական դատախազությունն ամփոփել է իր իրավասության շրջանակներում պետական շահերի պաշտպանության բնագավառում 2019թ․առաջին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի եւ կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացվել է 188 ուսումնասիրություն, որը քանակական առումով 20-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները։ Ուսումնասիրություններից 102-ի դեպքում հայտնաբերվել են խախտումներ, որոնց վերացման կամ իրավական գնահատական տալու ուղղությամբ ձեռնարկվել են դատախազական ներգործության կոնկրետ համապատասխան միջոցներ: Մասնավորապես՝ պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով հարուցվել է 20 քրեական գործ։


Նշանակալի արդյունքներ են արձանագրվել հատկապես պետական շահերի պաշտպանության գործառույթից բխող դատախազական գործիքակազմի կիրառմամբ զինված ուժերում պետությանը պատճառված վնասի բացահայտման եւ վերականգնման ոլորտում: Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 9մլրդ 752 մլն ՀՀ դրամ։ Համեմատության համար նշենք, որ 2018թ. առաջին կիսամյակում զինված ուժերում պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթների շրջանակում բացահայտված վնասի չափը կազմել է մոտ 264 մլն դրամ, այսինքն այս տարվա արդյունքներից մոտ 37 անգամ պակաս:
2019թ. առաջին կիսամյակում վերականգնվել է պետությանը պատճառված 321.4մլն ՀՀ դրամ վնաս, այն դեպքում, երբ 2018թ. նույն ժամանակահատվածում վերականգնման ցուցանիշը կազմել է 60.8մլն դրամ կամ 5.2 անգամ պակաս:
Հատկանշական է, որ այս տարվա ընթացքում վնասի գրեթե ողջ վերականգնումն իրականացվել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով պետական շահերին հասցված վնասը կամովին հատուցելու մասին տրված 12 նախազգուշացումների արդյունքում, եւ դատախազական ներգործության այլ միջոցների կիրառման անհրաժեշտություն չի առաջացել։ Պետությանը պատճառված չվերականգնված վնասների գերակշռող մասի վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն։
Պետական շահերի պաշտպանությանն առնչվող բոլոր դեպքերում ձեռնարկվել են անհրաժեշտ դատախազական ներգործության միջոցներ եւ ստուգողական գործողություններ։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր