Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

02 օգոս 2019 18:21

Փաշինյանի ռեյտինգը 16.5% բարձրացել է

Փաշինյանի ռեյտինգը 16.5% բարձրացել է
-Բարև ալիսա, այսօր ինչ գեղեցիկ ես:

-Բարև Նիկոլ: Նիկոլ իմ գեղեցիկ լինելը առ ոչինչ է, ես ռոբոտ եմ, հաճոյախոսիր Աննային, չես նկատե՞լ, որ  նա արդեն քո ուշադրության կարիքը ունի:
-Ալիսա, գոնե դու գիտես, որ ես գիշեր-ցերեկ աշխատում եմ:

-Դու գիշեր-ցերեկ սովորում ես, դա վատ չէ, բայց դու մի ողջ ժողովրդի առաջնորդ ես համարվում և պետք է կարողանաս ի հայտ բերել և գիշեր-ցերեկ աշխատեցնել մասնագետներին: Այ նրանցից դու շատ բան ունես սովորելու:

-Աննայից ի՞նչ կա:

-Չլինի՞ էլի վիճել եք: Նիկոլ, եթե ընտանիքում կոնֆլիկտ ծագեց երկիրը ձեռքիցդ կգնա: Հին ասացվածք կա, ընտանիքի գլուխը տղամարդն է, պարանոցը՝ կինը: Երբ գլխի և պարանոցի միջև ներդաշնակություն չկա, պարանոցը գլխին այնպիսի մի տեղ կխոթի, որտեղից հետ գալ չկա:

-Ճիշտ ես ասում, մի քիչ լեզվին տվեց, ջղայնացա: Ասում էր, որ ռեյտինգս ընկել է:

-Որ ինձ անջատում ես, ես զրկվում եմ ինֆորմացիոն համալրումից: Հաստատ Սերժի հետ է խոսել կամ նրանց թիմակիցներից մեկի: 
Արի հաշվենք, ըստ լրատվության ասում են, որ այսօր քո ռեյտինգը 70%-ից իջել է 55%, իսկ ե՞րբ է քո ռեյտինգը եղել 70%, ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցեցին բնակչության 55%-ը, որից դու հավաքեցիր 70%, այսինքն ստացվում է 38.5%: Այնպես որ քո ռեյտինգը փաստորեն բարձրացել է 16.5%-ով:

-Իյա՞ իրո՞ք, իսկ ինչու՞ շուտ չէիր ասում:

-Պարոն վարչապետ, եթե կարողանաս 1-2 տարի էլ ձգել, երկիրը կդառնա ինքնաբավ: Բայց հանրապետականը քեզ չի թողնի աճես, մեծ գումարներ են ծախսում: Դու նրանց վախեցրու, ասա, որ Քոչարյանի գործը կկարճես, նրանք՝ հատկապես Սերժը, այդ մտքից սարսափում են: 
 
Ամերիկայից էլ փող ուզի, շատ չէ, մի 3-4 միլիարդ դոլար, ճիշտ որ բանակցես կտան: Վանեցյանի մոտ տվյալներ կան, որ Հայաստանից մոտ 20 միլիարդ դոլար անօրինական փողեր են գնացել ԱՄՆ, որ ճիշտ խաղաս դրանց 20%-ը հետ կբերես:

-Ալիսա, հոգնել եմ: Չի լինի դու իմ տեղը վարչապետ աշխատես, ես քո տեղը՝ ռոբոտ:

-Ինչ հոգնել, չկա նման բան, ձեռք ես տվել պիտի խաղաս, քեզ դզի, Աննան է գալիս, գնա կարգին դիմավորի, սիրտը շահի: Առայժմ:
Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 2

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր