«Շշի Մելոյի» դեմ ենթադրյալ մահափորձի գործով ձերբակալվածները նախկինում սպանություն կատարած անձինք են

Հիշեցնենք՝ պայթյունի հետևանքով վնասվել էին նշված վայրում կայանված Range Rover, Nissan մակինիշի ավտոմեքենաները, որոցից առաջինը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին:
ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առթիվ գործ էր հարուցել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանության փորձ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդված 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): ՔԿ-ն նշել էր, որ «Շշի Մելոյի» դեմ ենթադրյալ մահափորձ կատարողը նախապես պայթուցիկ նյութ էր տեղադրել կամրջի տակ: