Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

03 օգոս 2019 13:10

Տեսանյութ. Ինչո՞ւ է իրավիճակը լարվում սահմանին. ԳՇ պետը՝ սահմանային վիճակի մասին

«Հայ-ադրբեջանական սահմանին որոշակի լարվածություն եղել է, բայց այժմ իրավիճակը հանգիստ է, լարվածություն չկա», – այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողներին ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:


Նրա խոսքերով՝ վերջին 2 օրերի ընթացքում կրակոցների քանակը կտրուկ նվազել է, առանձին հատվածներում կրակոցներ ընդհանրապես չեն հնչել:
«Ամսվա ընթացքում 1-2 անգամ ունենում ենք լարվածության աճ, պետք է հասկանալ, որ շփման գիծն օրգանիզմ է, որ մշտապես գործում է: Երկկողմանի գործընթաց է, և յուրաքանչյուր կողմ ունի իր նպատակները, խնդիրները, ցանկանում են ամրապնդել իրենց դիրքերը կամ թույլ չտալ հակառակորդին ամրապնդել իր դիրքերը», – ասաց Արտակ Դավթյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր