Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

05 օգոս 2019 10:38

«Շշի Մելոյի» եղբայրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ

ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի մելո» անունով հայտնի Մելիք Մանուկյանի դեմ իրականացված մահափորձի դեպքի վայրից մեքենան հեռացնելու գործով ձերբակալված և 2 օր անց ազատ արձակված նրա եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն։
Այս մասին  հայտնեց Մանուկյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։


Ռոբերտ Մանուկյանը պահանջում է ոստիկանների կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու փաստով հարուցել քրեական գործ, ոստիկանների ոչ իրավաչափ գործողություններին տալ քրեաիրավական գնահատական և Մանուկյանին ճանաչել գործով տուժող։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Մանուկյանը ձերբակալվել է օգսոտոսի 3–ին՝ ՔՕ 38-332-րդ հոդվածի 2-րդ մասի՝  գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով  քննիչի գործունեությանը միջամտելուն դրդելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ըստ քննության տվյալների՝ Մելիք Մանուկյանի թիկնապահը՝ Մարկոս Մարկոսյանը, դեպքի վայրից Ռոբերտ Մանուկյանի դրդչությամբ հեռացրել է մեքենան:
Նույն օրը Մանուկյանի փաստաբաններն այցելել  են ՁՊՎ և Մանուկյանի վրա բռնության հետքեր հայտնաբերել՝ հիմնականում մեջքի և գլխի գագաթային շրջանում։ Մանուկյանը փաստաբանին պատմել է, որ ինքը բռնության է ենթարկել ոստիկանության բաժնում մի քանի ոստիկանների կողմից, ինչի վերաբերյալ ինքն արդեն ցուցմունք է տվել քննիչին։
Ըստ ոստիկանության՝ երբ ոստիկանները օգոստոսի 3–ին այցելել են Մանուկյանի բնակության հասցե՝ նրան որպես կասկածյալ բերման ենթարկելու, տղամարդը դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և դիմադրություն է ցույց տվել։ Ոստիկանության ծառայողները ֆիզիկական ուժ են կիրառել և հիշյալ տղամարդուն բերման ենթարկել ոստիկանություն Կոտայքի բաժին և ձերբակալել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր