Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

06 օգոս 2019 12:40

Սև ծովում մոլեգնող փոթորիկի ժամանակ լողալիս ջրահեղձ են եղել քիքբոքսինգի գործող չեմպիոնն ու փոխչեմպիոնը

Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում մահացել են քիքբոքսինգի աշխարհի գործող չեմպիոն Ֆաթիմա Ժագուպովան և փոխչեմպիոն Էլինա Գիսմեևան:
Ինչպես տեղեկացնում է kubnews-ը, մարզուհիները ջրահեղձ են եղել Սև ծովում մոլեգնող փոթորիկի ժամանակ լողալիս: Նրանք հանգստանալիս են եղել քաղաքի լողափերից մեկում:
Նշվում է, որ նրանցից մեկը 1986-ին ծնված, Մոսկվայի բնակչուհի Ֆաթիման է եղել, մյուսը Մուրմանսկում բնակվող, 1992-ին ծնված Էլինան: Նրանցից մեկը ցատկել է ջուրը և միանգամից սկսել խեղդվել: Տեսնելով դա՝ ընկերուհին փորձել է մոտենալ նրան օգնելու, սակայն նույնպես խեղդվել է:
Փրկարարներին չի հաջողվել միանգամից դուրս բերել նրանց մարմինները վատ եղանակային պայմանների պատճառով: Նշվում է, որ նրանցից մեկին արդեն հաջողվել է դուրս բերել ջրից:
Նշենք, որ Սև և Ազովի ծովերում փոթորկի նախազգուշացում է տրվել նախօրեին, որոշ հատվածներում ափին մոտենալն արգելված է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր