Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

06 օգոս 2019 15:45

Արցախյան հանրությունը տևական ժամանակ երկրի բարեփոխման լուրջ ռեսուրս չի ունեցել

Արցախի «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիրն, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Օգոստոսի 5-ի դասերից։


Արցախյան հանրությունը տևական ժամանակ երկրի բարեփոխման լուրջ ռեսուրս չի ունեցել։ Հիմա նա այս գործում ձեռք է բերել մի այնպիսի զորեղ դաշնակից, ինչպիսին Հայաստանի նոր իշխանությունն է։ Ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների միջոցով արմատական բարեփոխումներ են անցկացվելու Արցախում, և սրա շահառուն ոչ միայն Արցախի հանրությունն է լինելու, այլև համայն հայությունը։ Ու համահայկական ջանքերով էլ իրականացվելու են վաղուց սպասված այդ բարեփոխումները։
Նիկոլ Փաշինյան. «Հայաստանի Հանրապետությունը, ըստ այդմ, պետք է հանդես գա և հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր»»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր