Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ    

06 օգոս 2019 17:24

Թյուրիմացություն էր եղել. «Պոբեդան» կշարունակի թռիչքներ իրականացնել «Շիրակ» օդանավակայանից

Իրավիճակը նորմալ է, թյուրիմացություն էր եղել, որը վերացել է,  զրույցում ասաց «Պոբեդա» ընկերության ներկայացուցիչ Վարդան Ալեքսանյանը՝ մեկնաբանելով տարածված տեղեկությունները։

Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե «Պոբեդա» լոուքոսթերը ձմեռային սեզոնից դադարեցնում է Գյումրի (Հայաստան) չվերթները: Աղբյուրը լրատվամիջոցներին հայտնել էր, որ չվերթների դադարեցման վերաբերյալ որոշման պատճառը կապված է Գյումրիի օդանավակայանում վառելիքի պարբերական թերլիցքավորման հետ:

Հարցին՝ ինչի՞ հետ էին կապված առաջացած թյուրիմացություններն, Ալեքսանյանը պատասխանեց, որ աշխատանքային գործընթաց է և այժմ կարևորը խնդրի լուծման դրական ընթացքն է։

«Ճիշտն ասած՝ թերլիցքավորման հետ կապված մանրամասներին տեղյակ չեմ, դրանք լրիվ ուրիշ ծառայություններ են, բայց ես ձեզ ասեմ, որ թյուրիմացությունը հարթվել է, և կողմերը նորմալ հարաբերություններով կշարունակեն աշխատանքը կատարել», - ասաց Ալեքսանյանը։

Նա տեղեկացրեց, որ ամառային սեզոնին «Պոբեդա» լոուքոսթերի չվերթների քանակն ավելացրել է և հույս հայտնեց, որ դրանք կշարունակվեն նաև ձմեռվա ընթացքում։

«Աշխատանքային գործընթացում թյուրիմացություններ լինում են, բայց կարևորը՝ երկկողմանի ու ջերմ մթնոլորտում լուծվի այդ թյուրիմացությունը», - ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր