Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ       Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև    

07 օգոս 2019 13:10

Ձեր համար շատ հարմար բնակարան ենք գտել, կլինի նաև զեղչ, չպետք է հապաղեք, քանզի գները շատ արագ բարձրանում են

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Հայաստանում Ձեր իրականացրած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխությունից հետո տնտեսությունն աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Եվ, ինչպես ժողովրդի վարչապետն է հայտարարել, անշարժ գույքի շուկայում լրջագույն աշխուժացում կա: Քանի որ տնտեսական հեղափոխությունն ամենաակտիվ փուլում է, և լավ իմաստով վտանգ կա, որ անշարժ գույքի գները կարող են թռիչքաձև աճ արձանագրել, մենք՝ Ձեր հեղափոխական վաստակը չմոռացող և չուրացող մի խումբ հայաստանցիներս, մտահոգված ենք Ձեր ֆինանսներով: Քանի որ Դուք ժողովրդի վարչապետին խոստացել եք բնակարան գնել և ավելի երկար ժամանակ անցկացնել Հայաստանում, և մենք չենք կարող մեզ թույլ տալ հավատալ, որ Դուք խոստումը դրժող մարդ եք, մենք Ձեր համար շատ հարմար բնակարան ենք գտել՝ 130.000 ԱՄՆ դոլար արժեքով:

Ձեր համաձայնությունը ստանալուց անմիջապես հետո կսկսենք բանակցությունները, և հաշվի առնելով Նոր Հայաստան կերտած հեղափոխականի Ձեր կարգավիճակը՝ ամենայն հավանականությամբ 5.000-10.000 դոլարի սահմաններում զեղչ կստանանք:

Կարծում ենք, շահավետ տարբերակ է, և Դուք չպետք է հապաղեք, քանզի գները շատ արագ բարձրանում են:
Ժողովրդի վարչապետին տրված Ձեր խոստումը հիմա իրականացնելու դեպքում Դուք որոշակի գումար կխնայեք և այն կարող եք ուղղել Թեղուտի բնապահպանական խնդիրների լուծմանը:

Ի դեպ, բնակարանը Երևանի շատ հարմար վայրում է՝ Արաբկիր համայնքում, բնականաբար՝ Մասիսի տեսարանով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր