Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

07 օգոս 2019 13:26

Մենք՝ հայերս, հանուն սիրո Արարատ լեռ կբարձրանանք. Հայն առևանգել է ռուս սիրուհուն.քրեական գործ է հարուցվել

ՌԴ-ում հայի մասնակցությամբ առևանգման դեպք է գրանցվել:

Լենինգրադի մարզի Վսեվոլոժսկի շրջանում «Լիմպիկ» մանկապարտեզի տնօրենի առևանգման վերաբերյալ քրեական գործ է հարուցվել:
ՌԴ ՔԿ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը 47news.ru-ին հայտնել է, որ կնոջը հաջողվել է ազատվել նրանից և տուն վերադառնալ:
«Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 126-րդ հոդվածի 2-րդ մասի «վ» և «գ» կետերով («Կյանքի և առողջության համար վտանգավոր, զենքի և բռնության կիրառմամբ առևանգում»)», – ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:
Քննության վարկածով կնոջն առևանգել է նրա կենակիցը, որը հայաստանցի է: Նա ներխուժել է Յանինո-1 գյուղի նրա տուն, բռնության և զենքի կիրառմամբ նրան տնից դուրս հանել, մեքենա նստեցրել և տարել՝ պահանջելով շարունակել նրա հետ ապրել: ՔԿ-ում նշել են, որ կնոջը հաջողվել է ազատվել՝ առևանգողին համոզելով:
Ոստիկանություն է դիմել առևանգվածի դուստրը, որը պատմել է, որ իր մորը բռնի ուժով նստեցրել են Cadillac ավտոմքենա և տարել անհայտ ուղղությամբ: Ոստիկանությունը սկսել է խուզարկությունը:

Գործարար Հայկ Սիմոնյանը սիրելիին՝ Աննային, Cadillac-ով տարել է սրճարան, որպեսզի խոսի նրա հետ, պատմում է 47news.ru-ը: Կնոջ դուստրը հայտնել է մանկապարտեզների հայտնի ցանցի տնօրենի առևանգման մասին:
«Ես սիրում եմ նրան և նրան կորպորացիա եմ նվիրել», – ասել է գործարարը:
47news-ին հայտնի է դարձել, որ օգոստոսի 5-ի երեկոյան Յանինոյում «Լիմպիկ» մանկապարտեզների ցանցի 44-ամյա տնօրեն Աննա Ամոսովային առևանգել է Վսեվոլոժսկի շրջանի Նովոսարատովկա գյուղից գործարար Հայկ Սիմոնյանը:
Թղթակցի զանգի ժամանակ օգոստոսի 6-ի ցերեկը Հայկն իր ավտոմքենայով մոտենում էր Վսեվոլոժսկի ոստիկանություն: Բաժին ներկայանալ Հայկին դրդել էր ոչ միայն զանգը, այլև առավոտյան լուրերը: Դրանք պատմում էին Cadillac GMX322 ավոտմեքենայի որոնման մասին, որի մեջ տղամարդը նստեցրել և տարել էր մանկապարտեզի տնօրենին: Նա ճանաչել էր ինքն իրեն:
Գործարարը միանգամից հայտնել էր, որ Աննա Ամոսովան ողջ և առողջ է, գիշերը նա անց է կացրել տանը, իսկ նա նրան խելահեղ սիրահարված է:

«Նրա հետ 8 տարի ապրում եմ և այդքան ժամանակ էլ առևանգում եմ: Դա սեր է, սեր: Ես դրական եմ տրամադրված: Մենք՝ հայերս, հանուն սիրո Արարատ լեռ կբարձրանանք», – ասել է Սիմոնյանը:
Նրա բացատրությամբ՝ երեկ երեկոյան իր և Աննայի միջև իսկապես վիճաբանություն է ծագել, և նա որոշել է այն կարգավորել սրճարանում՝ դեմ առ դեմ հանդիպմամբ: Վեճը լուծելով՝ տղամարդը տիկնոջը վերադարձրել է Յանինո: Բայց նախաձեռնություն է դրսևորել մանկապարտեզի տնօրենի 22-ամյա դուստրը՝ Վլադիսլավան, Կուդրովոյում Muzeus ինտերակտիվ սրճարանի կառավարիչը, որը նույնպես մտնում է «Լիմպիկ» խմբի կառուցվածքի մեջ: Նախնական տեղեկություններով՝ նա ոստիկանություն է զանգահարել և հայտնել, որ իր մորն առևանգել է նախկին ընկերը:
Սիմոնյանը խոստովանել է, որ սիրելի կնոջ դստեր հետ իր հարաբերություններն իսկապես հարթ չեն: Երկու տարի առաջ ինքը ստիպված էր «կոպիտ խոսել» նրա ընկերոջ հետ: Դրանից հետո չարություն է առաջացել: Ձեռնարկատերը հայտարարել է, որ հաստատ մտադիր է Աննայի հետ ընտանիք կազմել, դրանից բացի, նա իրենից երեխայի է սպասում:
Տղամարդը հայտարարել է, որ բազմիցս Աննային օգնել է դուրս գալ ծանր վիճակներից, մասնավորապես՝ օգնել է բնակարանային խարդախների հետ կապված հարցում, իսկ «Լիմպիկ» մանկապարտեզների ցանցի սեփականատեր է դարձել իր շնորհիվ:

«Կարելի է ասել, որ «Լիմպիկը» ես եմ ստեղծել սիրելի կնոջ համար: Այնտեղ բոլորն ինձ սիրում են: Դա փաստ է: Չէ՞ որ այն նախկինում եղել է Alex Fitness-ի՝ Ալեքսեյ Կովալյովի ֆիթնես ակումբների ցանցի սեփականությունը: Այնտեղ են նաև Մագինը և Կուլիկովը: Նրանք կորպորացիան ինձ զիջեցին, իսկ ես այն նրան նվիրեցի: Այս մասին և՛ Alex Fitness-ը գիտի, և՛ «Ստրոյտրեստը», և՛ «Օտդելստրոյը»: Ամեն ինչ սիրելի կնոջ համար եմ անում»,- հայտարարել է Սիմոնյանը:
«ՍՊԱՐԻԿ Ինտերֆաքս» համակարգի տեղեկությունների համաձայն՝ այսօր Աննա Ամոսովան «Լիմպիկ մանկական կորպորացիա» ԲԲԸ-ի և «Լիմպիկ գրուպ» ԲԲԸ-ի միակ սեփականտերն է ու գլխավոր տնօրենը: Նրան է պատկանում նաև կրթական «Մանկության ակադեմիա» ԲԲԸ-ն: Գործարար կինն «Օկերվիլ մանկաբուժական կենտրոն» ԲԲԸ-ի հիմնադիրների թվում է: Մինչև 2015 թվականը «Լիմպիկ գրուպ» ԲԲԸ-ն 100 տոկոսով պատկանել է Ալեքսեյ Կովալյովին՝ Alex Fitness հոլդինգի նախագահին և հիմնադրին:
Անմիջապես Հայկ Սիմոնյանին է պատկանում «Մելինա» առևտրային ընկերության կեսը, որը գրանցված է Վսեվորլժսկու շրջանի Սվերդլովի անվան գյուղում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ի երեկոյան վսեվոլժսկյան ոստիկանություն է դիմել Յանինոյի 22-ամյա բնակիչը՝ «Լիմպիկ» մանկապարտեզին կից սրճարանի կառավարիչը: Նա հայտնել է, որ իր 44-ամյա մորը, որը մանկապարտեզի տնօրենն է, Cadillac GMX322-ում քաշքշել է նրա նախկին, 37-ամյա կենակիցը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր