Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

08 օգոս 2019 11:02

Վրաստանի ՆԳ նախարարությունը հայտնվել է սկանդալում․ բողոքի ակցիայի մասնակիցների ձերբակալման տեսահոլովակը մոնտաժված է

Վրաստանի ՆԳ նախարարությունը հայտնվել է սկանդալում․ բանն այն է, որ բողոքի ակցիայի մասնակիցների ձերբակալման տեսահոլովակը մոնտաժված է:

Վրաստանի խորհրդարանի առջև հունիսի 20-ի իրադարձությունների կապակցությամբ ձերբակալված National Geographic- ի հետազոտող Բեժան Լորթքիփանիձեի փաստաբանն, ուսումնասիրոելով արյունոտ  իրադարձությունների գիշերը նկարահանված պաշտոնական ողջ ժապավենը,պնդում է, որ ՆԳՆ-ն կեղծել է ապացույցները:
Նրա հայտարարությամբ՝ մի քանի ժամ տևողությամբ տեսանյութում իր պաշտպանյալը հայտնվում է  ընդամենը 2 կարճ դրվագում: Առաջին դրվագում պարզ երևում է, թե ինչպես են խորհրդարանի ներքին բակից դուրս գալիս ՆԳՆ աշխատակիցները և ուղղություն վերցնում  դեպի հատուկ ջոկատայինները: Նրանց կրնկակոխ, աննկատ հետևում են  քաղաքացիական հագուստով մարդիկ, ովքեր ճանապարհին բռնի կերպով քաղաքացիական անձանց ներքաշում են ոստիկանական շարասյան մեջ:
Երևույթին ականատես դարձած Բեժան Լորթքիփանիձեն փորձել է օգնել ոստիկանության թիրախ դարձած  հերթական քաղաքացուն:
Տեսահոլովակի երկրորդ դրվագում ակնհայտորեն երևում է, որ Լորթքիպանիձեն անշարժ կանգնած է խորհրդարանի առջև: Այդ պահին մոտ կանգնած հատուկ ջոկատայիններից մեկը մոտ տարածությունից կրակում է վահանի հետևում թաքնված կնոջը: Հարվածն այնքան ուժեղ էր, որ կոտրել է վահանը: Քաղաքացիական հագուստով տղամարդիկ կնոջը մոտ կանգնած մի տղամարդու քաշում են իրենց շարքերն այն բանից  հետո, երբ նա փորձում է պաշտպանել անօգնական կնոջը: Լորթքիփանիձեն, ըստ կադրերի, կնոջը պաշտպանողներից մեկն է եղել:
Լորթքիփանիձեն այլ կադրերում չի երևում:
Հիմք ընդունելով դիտած տեսահոլովակի բնօրինակը՝ Լորթքիփանիձեի փաստաբանը հայտարարել է, որ ՆԳ նախարարությունն  իր պաշտպանյալի «մեղադրանքն» ապացուցելու համար տարածել է կտրատած ու մոնտաժված  տարբերակը, որը փաստում է, որ Բեժան Լորթքիփանիձեն ներգրավված է եղել  խմբակային բռնությունների մեջ: Ներկայում Լորթքիփանիձեն գտնվում է նախնական կալանքի տակ:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր