Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

08 օգոս 2019 13:03

Տեսանյութ. Աթամբաևը խոստովանել է, որ իր ձերբակալության փորձի ժամանակ կրակել է.կողմնակիցները հետ են մղել հատուկ ջոկատի գրոհները

Օգոստոսի 7-ին Ղրղաստանի ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատը փորձել է գրոհել երկրի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի տունը և ձերբակալել նրան, սակայն նախկին նախագահի կողմնակիցները դիմադրություն են ցույց տվել և հետ մղել գրոհները:
Գրոհի ժամանակ զոհվել է մեկ հատուկ ջոկատային, մեկ բարձրաստիճան ոստիկան էլ կոմայի մեջ է: Աթամբաևի տունը Քոյ-Թաշ գյուղում է: Գրոհի ժամանակ Աթամբաևի կողմնակիցները պատանդ են վերցրել 6 իրավապահի և խոստացել են ավելի ուշ բաց թողնել:
Վերջին տվյալներով, բախման հետևանքով տուժել է 43 մարդ:
Տեղեկացնենք, որ Աթամբաևը մեղադրվում է կոռուպցիայի մեջ:
Երկրի գործող նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարել է, որ Աթամբաևը կոպտորեն խախտել է երկրի սահմանադրությունը: Ժեենբեկովն անվտանգության նիստ է հրավիրել քննարկելու ստեղծված իրավիճակը:
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոստովանել է, որ իր ձերբակալության փորձի ժամանակ կրակել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»գործակալությունը:

«Իմ կողմնակիցների մոտ անգամ պարսատիկ չի եղել, ստում են հեռուստատեսությամբ: Ես կրակել եմ, երբ տղաները բարձրանում էին երրորդ հարկ: Փորձում էի չդիպչել նրանց»,- ասել է նա:
Նա նաև հայտնել է, որ մտադիր է Բիշքեկում հանրահավաք անցկացնել:

«Իմ կողմնակիցների մի մասը ցանկանում է գնալ Սպիտակ տան մոտ, մյուս մասը՝ Բիշքեկում իմ գրասենյակի մոտ: Մենք սկզբում երևի իմ գրասենյակի մոտ գնանք»,- ասել է Աթամբաևը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր