Սիմվոլիկ ու կարևոր քայլ.Կավելանան պարտադիր ժամկետային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովության չափերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասեց, որ գումարները շատ սիմվոլիկ են, սակայն պետք է հենվել այն բազայի վրա, որն ունեն այսօր: «Կարծում եմ, շատ սիմվոլիկ ու կարևոր քայլ է: Արձանագրենք, որ գումարները բացարձակ մեծ չեն: Հույս ունենք, որ հետագայում մեր աշխատանքի արդյունքում կկարողանանք այնպիսի որոշումներ ընդունել, որ գումարի առումով կկարողանան մեզ գոհունակություն պատճառել»:
Որոշման արդյունքում 2019թ. 6 ամիսների հաշվարկով լրացուցիչ ծախսերը կկազմեն 228.942,0 հազ.դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ 2019թ. պետական բյուջեով պաշտպանության նախարարությանը նախատեսված հատկացումների դրամական ապահովության և աշխատավարձի հաստատված միջոցների հաշվին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: