Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

09 օգոս 2019 10:15

Տեսանյութ. Աթամբաևի՝ իրավապահներին հանձնման կադրերը

Համացանցում են հայտնվել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի՝ իրավապահներին հանձնման կադրերը:  

Տեսանյութում երևում է՝ ինչպես է Աթամբաևը բանակցություններ վարում իշխանության ներկայացուցիչների հետ իր իսկ կեցավայրում, նրա կողքին են իր զինված աջակիցները:
Նշվում է, որ տեսանյութը տեսագրել է Աթամբաևի օգնականը:

Հիշեցնենք, որ Աթամբաևը նախօրեին ինքնակամ հանձնվել է իշխանություններին, այժմ նա գտնվում է քննչական մեկուսարանում:
Հինգշաբթի ուժայինների և քաղաքական գործչի կողմնակիցների միջև բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 98-ի:
Օրերս հատուկ ծառայությունները գործողություն էին սկսել Աթամբաևի ձերբակալման համար: Գործողությունը սկսվել էր Կոյ Տաշ գյուղում՝ նրա կեցավայրի տարածքում: Նրան ձերբակալելու պատճառ է դարձել այն, որ նա երեք անգամ չի ներկայացել հարցաքննության՝ որպես քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով վկա:
Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին: Նա ընտրությունների արդյունքում ինքնակամ իշխանությունը փոխանցել է Սոորոնբայ Ժեենբեկովին:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր